Մեկնարկել են Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթներ
Հասարակություն
02.06.2026 | 14:32
Այսօրվանից մեկնարկել են «Շիրակ Ավիա» ավիաընկերության Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով չվերթները։ Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- գրված է հաղորդագրության մեջ։
Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: