Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել «Արարատցեմենտ»-ին 74.1 հա հողամասերի օտարման աճուրդները

Լուրեր

05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
Բոլորը

Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականին Արարատ համայնքին որպես արոտավայր փոխանցված 74.1 հա հողամասերը «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը օտարելու աճուրդները և կիրառել անվավերության հետևանքներ։ Դատախազության ուսումնասիրությամբ առերևույթ հանցանքի հատկանիշներ են հայտնաբերվել, ինչի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե։

«Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 20-ին տեղեկացրել էր «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերած մի շարք խախտումների մասին:

Պետական (համայնքային) շահերի պաշտպանության շրջանակներում իրականացված ուսումնասիրության շրջանակներում, բացի նախորդիվ նշված խախտումներից, պարզվել է նաև, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ: Մասնավորապես՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված՝ 74.1 հա մակերեսով հողամասերը:

Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին պատշաճ հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Նույն օրը Դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի՝ 74.1 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով Դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շնողում քարոզարշավ իրականացնելիս, ասել էր, որ «շատ շուտով Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը»:

Ապա Դատախազությունը հայտարարել էր, որ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացի ուսումնասիրության արդյունքում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստեր են հայտնաբերվել։