Կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. այն երկրորդ մուտք կունենա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգու տարածքի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ է իրականացրել։ Գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայակազյանն ասաց, որ համայնքային սեփականություն հանդիսացող երեք հողակտորներ, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 13 000 քառակուսի մետր է, կենդանաբանական այգուն են միացվել։

«Ընդ որում, այս պահին իրականացվում են պահեստային շինությունների տեղադիրքը և դրանց շինարարական աշխատանքները, որոնք արդեն ավարտական փուլում են։ Ուստի այստեղ միացված տարածքը հնարավորություն է տալու վարչական աշխատակազմի համար առանձին ծառայողական մուտք  ապահովելու, ինչը որոշ չափով բեռնաթափելու է Մյասնիկյանից մուտքը։ Այստեղ հնարավորություն կլինի արդեն Նոր Նորքից մուտք գործել, և վարչական անձնակազմը կսպասարկվի այս մուտքով»,- ասաց նա։

Հայկազյանի խոսքով՝ ավտոկայանատեղու կառուցման համար միջազգային փորձն է ուսումնասիրվում, քանի որ այն հարում է ձորակին։

«Այսպիսի ռելիեֆ ունեցող տարածքներում մուտք ապահովելու համար սովորաբար օգտագործվում են կամ վերելակներ, կամ աստիճանավանդակներ, և այս պահին ուսումնասիրում ենք դրանց իրագործելիությունը։ Սա կծառայի որպես երկրորդ մուտք կենդանաբանական այգու համար։ Այսպիսով՝ Գյուրջյան և Մասիվ, Ավան թաղամասերի բնակիչները կկարողանան արդեն ոչ թե Մյասնիկյանի մուտքից օգտվել, այլ այս մուտքից օգտվել»,- ասաց Սիրարփի Հայկազյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամազյան