Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում քաղաքացուն գորգ խոստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ այսօր նախընտրական քարոզարշավն սկսեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքից, ապա շարժվեց դեպի Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որից հետո կարճ կանգառ ունեցավ Պեմզաշեն գյուղում:

Վարչապետի պաշտոնակատարին ողջունելու համար հավաքված պեմզաշենցիներից մի քանիսն այդ կարճ րոպեների ընթացքում հասցրեցին բարձրաձայնել իրենց հուզող խնդիրների մասին: Մի կին, օրինակ, խոսեց մանկավարժների ցածր աշխատավարձերից: Վարչապետի պաշտոնակատարը լսեց մանկավարժին, ապա խոստացավ անպայման այդ հարցով զբաղվել: Այնուհետև Փաշինյանին մոտեցան երեխաներ, խնդրեցին նկարվել և այլն:

Այս ամենին զուգահեռ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդին դիմեց պեմզաշենցի մի տղամարդ՝ ասելով. «Պեմզաշենի համար մի հատ օլիմպիական գորգ է պետք, մարզումներ անենք»:

«Գորգի խնդի՞ր է, միայն գո՞րգ»,- հետաքրքրվեց Փաշինյանն, ապա դրական պատասխան ստանալուց հետո խոստացավ. «Կլուծենք, Նաիրի՛, ստեղ…»:

Տեղեկացնենք, որ Նաիրի Սարգսյանը, ում Փաշինյանը հանձնարարեց քաղաքացու խնդրած գորգի հարցով զբաղվել, վարչապետի պաշտոնակատարի օգնականն է:

Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ: Այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել (ասոցացվել) կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարող իրականացնել այն համայնքներում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ նրանց առաջադրած թեկնածուները:

Նշենք, որ անցած տարի խորհրդարանական ընտրություններին այդ առումով քննադատության թիրախում էր մասնավորապես «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը բացահայտ խոստումներ էր տալիս քաղաքացիներին: Բանը հասավ նրան, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ՝ կոչ անելով քարոզարշավի ընթացքում զերծ մնալ դրամական և նյութական խոստումներից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան