Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը պաշտոնանկ է արվել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Նիդերլանդացի մասնագետը 2024 թվականից էր աշխատում «Լիվերպուլում», որը նրա գլխավորությամբ անցկացրել է 113 հանդիպում, տարել 66 հաղթանակ, կրել 29 պարտութուն ու գրանցել 18 ոչ-ոքի։
Անցյալ տարի «Լիվերպուլը» 47-ամյա Սլոտի ղեկավարությամբ դարձել էր Անգլիայի չեմպիոն, իսկ այս մրցաշրջանում 5-րդ տեղն էր գրավել Պրեմիեր լիգայում։