Դոնալդ Թրամփը ցավակցել է անվանի հոկեյիստի մահվան կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցական ուղերձ է հղել Հոկեյի ազգայի լիգայի (NHL) քառակի չեմպիոն Կլոդ Լեմիեի մահվան կապակցությամբ։
«Կլոդ Լեմիե, հոկեյի իսկական լեգենդ և խաղի ամենահետաքրքիր մարզիկներից մեկը, որին ես տեսել եմ հոկեյում, հեռացել է կյանքից։ Կլոդը Թրամփ ընտանիքի ընկերն էր։ Բրենդան, Դեբորա և ամբողջ Լեմիեի ընտանիք, բոլոր մտքերս ձեզ հետ են։ Կլոդին կհիշեն բոլոր նրանք, ովքեր սիրում էին հաղթանակը և համառությունը»,- սոցիալական ցանցերում գրել է Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կանադացի անվանի հոկեյիստը 60 տարեկանում ինքնասպան է եղել։ Կլոդ Լեմիեն Սթենլիի գավաթի խաղարկությունում հաղթել է «Մոնրեալ Կանադիենսի» (1986), «Նյու Ջերսի Դևիլզի» (1995, 2000) և «Կոլորադո Էվելանշի» (1996) հետ։