NHL-ի քառակի չեմպիոնն ինքնասպան է եղել
Հոկեյի ազգայի լիգայի (NHL) քառակի չեմպիոն Կլոդ Լեմիեն 60 տարեկանում ինքնասպան է եղել, հաղորդում է TMZ-ն։
Կանադացի նախկին հոկեյիստին ավագ որդին մահացած է հայտնաբերել կահույքի ընտանեկան խանութի պահեստային տարածքում։
Կլոդ Լեմիեն պատմության մեջ 9 հոկեյիստներից մեկն է, որը Սթենլիի գավաթի խաղարկությունում հաղթել է 3 տարբեր թիմերի։ Նա տիտղոս նվաճել է «Մոնրեալ Կանադիենսի» (1986), «Նյու Ջերսի Դևիլզի» (1995, 2000) և «Կոլորադո Էվելանշի» (1996) հետ։ 1995-ին կանադացին ճանաչվել է փլեյ-օֆֆի ամենաարժեքավոր խաղացող։