Անկախությունն ու պետականությունը ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են․ ՀՀ նախագահ

Լուրեր

28.05.2026 | 11:42
«Բաստիոն» ֆրանսիական արտադրության զրահամեքենաները՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 11:32
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պաշտոնապես կբացվի հունիսի 2-ին
28.05.2026 | 11:23
ԱՄՆ-ն ու Իրանը նոր հարվածներ են փոխանակել փխրուն հրադադարի պայմաններում
28.05.2026 | 11:18
Transfermarkt-ը Էդուարդ Սպերցյանին ճանաչել է ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ
28.05.2026 | 11:11
«Գայլ» հետախույզ-ռոբոտներ՝ զորահանդեսին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 11:01
Թնդանոթի կրակոցներ՝ նահատակների հիշատակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
28.05.2026 | 10:47
7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա կանցնի մարտաշարքով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:41
Մենք տեսնում ենք Հայաստանի հետ նոր, հիանալի հարաբերությունների ձևավորում․ Մարկո Ռուբիո
28.05.2026 | 10:29
Մեկնարկել է տոնական շքերթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.05.2026 | 10:25
Հայաստանի Պրեմիեր լիգա. Վերջին տուրի տեսաամփոփումն ու թիմերի վերջնական դիրքերը
28.05.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 28-ի դրությամբ
28.05.2026 | 10:05
Անկախությունն ու պետականությունը ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են․ ՀՀ նախագահ
28.05.2026 | 09:49
Մենք շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության․ Ալեն Սիմոնյան
28.05.2026 | 09:24
Շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Փաշինյանը՝ Թրամփին
Բոլորը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։
1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։
Առաջին Հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր պայմաններում։ Գոյաբանական սպառնալիքների, մարդկային ու նյութական ահռելի կորուստների պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ձևավորել պետական կառավարման համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական հարաբերություններ և միջազգային ներկայություն։
Թեպետ Առաջին Հանրապետության գոյությունը տևեց ընդամենը երկու տարի, դրա պատմական նշանակությունն անհամեմատ ավելի լայն ու խորքային է։ Այն դարձավ հայկական պետականության վերածննդի հիմքը և անկախ ապրելու մեր ժողովրդի կամքի կենսունակության ամենախոսուն ապացույցը։
Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ։ Այն ամենօրյա պատասխանատվություն է՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։
Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։ Դրանք պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։ Ժողովրդավարական պետության ամրությունը սկսվում է քաղաքացու պատասխանատու մասնակցությունից և հանրային վստահության պահպանությունից։
Այս օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ձեռք բերված և անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։
Մաղթում եմ, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։
Տոնդ շնորհավո՛ր, Հանրապետություն»: