Շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար․ Փաշինյանը՝ Թրամփին
Քաղաքականություն
28.05.2026 | 09:24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ բարձր գնահատականի համար։
«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի եւ բարեկամական խոսքերի համար»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին աջակցում է Նիկոլ Փաշինյանի վերընտրմանը՝ նշելով, որ Հայաստանի վարչապետը կիսում է խաղաղության և բարգավաճման իր տեսլականը Հարավային Կովկասի համար։ Թրամփը նաև հայտարարել է, որ Հայաստանը և ԱՄՆ-ն միասին նոր նախագիծ են սկսելու, որը, ըստ նրա, կվերափոխի Հարավային Կովկասը։