Զելենսկին շտապ նամակ է հղել Թրամփին Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի և հրթիռների կրիտիկական պակասի մասին

Լուրեր

27.05.2026 | 22:19
Ի դեմս Փաշինյանի` հայհոյանքով, տառապանքով, դավաճան գոռալով հասանք խաղաղության հանգրվանի. Միքայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 22:05
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.05.2026 | 21:52
Կօգտագործեմ լծակներս, որ Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 21:43
Չեխայի բնակիչը Eurojackpot վիճակախաղում 120 միլիոն եվրո է շահել
27.05.2026 | 21:30
Կոդային անունը՝ «Զանավես»․ կեղծիքի տարածման բազմավեկտոր մեխանիզմ ընտրություններին ընդառաջ
27.05.2026 | 21:24
Մոսկվան «գազ» է տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 21:13
Զելենսկին շտապ նամակ է հղել Թրամփին Ուկրաինայում ՀՕՊ համակարգերի և հրթիռների կրիտիկական պակասի մասին
27.05.2026 | 21:00
Ինչ զինատեսակներ է ՀՀ-ն արտադրել․ RISE-2026 ցուցահանդեսում կցուցադրվեն արտադրանքներ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
27.05.2026 | 20:48
Թուրքիայում Ադրբեջանի քաղաքացի անօրինական միգրանտներ են ձերբակալվել
27.05.2026 | 20:33
Համայնքապետարանում եմ աշխատում, 7 հոգով եկել ենք վարչապետին դիմավորենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:22
Ֆրանսիայում սկսվել է Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերի դեմ մահափորձի գործով դատավարությունը
27.05.2026 | 20:18
«Օսիպյանից ներողություն կխնդրե՞ք». հարց` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 20:12
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ՔՊ-ի հանրահավաքը Աբովյանում. ՈՒՂԻՂ
27.05.2026 | 20:10
Վանաձորում երթուղայինի վարորդը ծխելու համար արված դիտողությունից հետո իջեցրել է ուղևորին. նա ազատվել է աշխատանքից
27.05.2026 | 20:00
Մենք 300 000 ադրբեջանցու գալով չենք վախեցնում մարդկանց․ ասում ենք՝ ՔՊ-ի մնալու դեպքում դա հավանական է․ Արթուր Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շտապ նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Կոնգրեսին՝ զգուշացնելով ՀՕՊ համակարգերի պակասի մասին: Kyiv Independent-ը ծանոթացել է նամակի բովանդակությանը, դրա առկայությունը հաստատել է նախագահի գրասենյակի հաղորդակցության գծով խորհրդական Դմիտրի Լիտվինը, գրում է Current time-ը։

«PURL ծրագրով մատակարարումների ներկայիս տեմպն այլևս չի համապատասխանում մեր առջև ծառացած իրական սպառնալիքին։ Ուկրաինայի ժողովրդի անունից ես հարգանքով խնդրում եմ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին՝ շարունակել ներգրավվածությունը և մեզ օգնել՝ ապահովել այս կենսական պաշտպանությունը ռուսական ահաբեկչության դեմ, Patriot PAC-3 հակաօդային պաշտպանության հրթիռները և այլ համակարգերը՝ կանգնեցնելու ռուսական բալիստիկ հրթիռները և ռուսական այլ հրթիռային հարվածները»,- նամակը մեջբերում է Kyiv Independent-ը։

ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օլգա Ստեֆանիշինան այն տարածել է Սպիտակ տան պաշտոնյաների և Կոնգրեսի այլ անդամների շրջանում։

Զելենսկին նաև օգնություն է խնդրել Patriot PAC-3 հրթիռների և լրացուցիչ հակաօդային համակարգերի մատակարարման հարցում։ Նամակն ուղարկվել է մայիսի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա իրականացված զանգվածային հարվածից ֆոնին, երբ Ռուսաստանը 90 հրթիռ և 600 անօդաչու թռչող սարք էր արձակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի