Արթուր Օսիպյանի կալանավորման մասին տեղյակ ենք պահել եվրոպական կառույցներին. Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը և Արցախից բռնի տեղահանված Տիգրան Պետրոսյանը այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ աջակցություն հայտնելով կալանավորված Արթուր Օսիպյանին։

Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Օսիպյանի նկատմամբ հետապնդումը սկսվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հրապարակային բանավեճի պատճառով։

Factor.am-ի հետ զրույցում Խզմալյանը նշել է, որ բողոքի ակցիաները շարունակական բնույթ են կրելու, և իրենք ամեն օր հավաքվում են կառավարության շենքի դիմաց։ Նրա խոսքով՝ առաջիկայում նախատեսում են նաև այցելել քրեակատարողական հիմնարկի մոտ՝ իրենց աջակցությունը Արթուր Օսիպյանին փոխանցելու նպատակով։

Խզմալյանը հայտարարել է, որ իշխանությունները մինչ այժմ չեն արձագանքել իրենց պահանջներին և որևէ քննարկում չեն ունեցել ակցիայի մասնակիցների հետ։ Նրա խոսքով՝ իրենք փորձում են կանխել հնարավոր զարգացումները և բարձրաձայնել խնդրի մասին, քանի դեռ իրավիճակը չի սրվել։

Հարցին, թե ինչու է Արթուր Օսիպյանին համարում քաղբանտարկյալ, Խզմալյանը պատասխանել է, որ վերջինս ձերբակալվել է վարչապետի հետ բանավեճից հետո՝ իր քաղաքական դիրքորոշումն արտահայտելուց հետո։ Նա նշել է, որ, իր գնահատմամբ, Օսիպյանի սահմանադրական իրավունքները խախտվել են, իսկ նրա հասցեին հնչեցված մեղադրանքները՝ քաղաքական ենթատեքստ ունեն։

Խզմալյանը նաև տեղեկացրել է, որ տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկատվություն են ուղարկել եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական միության ընդլայնման հարցերով զբաղվող մարմիններին և Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրասենյակ։

Նրա խոսքով՝ ուղարկվել են լուսանկարներ, հայտարարություններ և մամուլի հաղորդագրություններ, որոնք թարգմանվել և փոխանցվել են եվրոպական կողմին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան