Եթե գնալու ենք ազգովի նորից ռեյտինգով ձայն ճարելու ճանապարհով, Սերժի ռեժիմը հետ է գալու․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանն այն համոզման է, որ առաջին անգամ Հայաստանում հնարավոր կլինի անցկացնել արդար խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում մեր պետականությունը 1996 թվականի ընտրական զեղծարարություններից հետո նոր հուն կմտնի։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ նման տեսակետ հայտնեց կուսակցության ղեկավարը՝ նշելով, որ իրենք այս քարոզարշավի ընթացքում նախընտրական շտաբներ չեն ունենա, կլինեն շտաբների դեր կատարող մեքենաներ և կփորձեն առավել ակտիվ աշխատել ԶԼՄ-ների հետ։

Շիրինյանի խոսքով՝  իրենք այս քարոզարշավի ընթացքում հատուկ շեշտադրելու են  հետևյալը՝ ընտրարշավը քաղաքականացնել և գաղափարական դարձնել՝ միևնույն ժամանակ հիշելով, որևէ մեկս պարտավոր չենք կլաններով քվեարկելու, որևէ մեկի ճորտը չենք, և ոչ մեկ էլ իր գրպանում 500 ձայն չունի։

«Ասենք մեկն ինձ առաջարկում է, գնալ հանդիպել, ասում եմ՝ չեմ գալիս, պարզ է չէ՝ առաջարկում են՝ գնալ և պայմանավորվել»,- ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նախկին հին տարբերակներն այս անգամ չեն աշխատելու։

«Եթե գնալու ենք ազգովի նորից ռեյտինգով ձայն ճարելու ճանապարհով, Սերժի ռեժիմը հետ է գալու, միանշանակ իմացեք, ոչինչ չի փոխվելու, որովհետև հենց այստեղ է նախկին ռեժիմի ներկայացուցիչների հույսն ու հավատը։ Կարծում եմ՝ հեղափոխությունը պաշտպանած ուժերն այս հարցում պետք է լինեն շատ կազմակերպված և այս հարցում կարևոր է նաև լրատվության դերը»,- ասաց Շիրինյանը։

Անդրադառնալով կուսակցության ծրագրին` Շիրինյանը նշեց, որ շեշտը պետք է դնեն սոցիալապես անապահով անձանց օգնություն տալու վրա: «Սակայն բյուջեի միջոցները բավարար չեն: Եթե Հայաստանն արդյունաբերական երկիր չդառնա, ապա շատ հարցերի լուծումներ պետք է մոռանալ: Եթե արդյունաբերական Հայաստան չունենանք, ներգաղթ ևս չի լինելու: Ազգագրական առումով վատ վիճակում ենք, պետք է շտկենք»,- նշեց կուսակցության նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում։