Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական,երբ կիսում ենք տեսլականը մեր ապագայի վերաբերյալ․ Ռուբիո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.05.2026 | 19:05
Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքը Կապանում․ ՈՒՂԻՂ
26.05.2026 | 19:04
«Անկախ դիտորդը» հորդորում է վերանայել Երևանի գինու փառատոնի անցկացման ժամկետները
26.05.2026 | 18:59
ՀԱԵ-ի ինքնակառավարումը, կանոնական կարգն ու ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի. Քահանայից ժողովի հայտարարությունը
26.05.2026 | 18:46
Կառավարությունը ՀԷՑ-ը գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց է սկսում
26.05.2026 | 18:42
Երևանում ԼՂՀ ներկայացուցչության շենքը կանցնի ՀՀ-ին․ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության պահանջը
26.05.2026 | 18:39
Մոսկվայում չեն բացառել ՀՀ քաղաքացիների համար միգրացիոն արտոնությունների վերացումը
26.05.2026 | 18:30
Քոնոր Մաքգրեգորը հրաժարվել է երկարաձգել UFC-ի հետ գործող պայմանագիրը
26.05.2026 | 18:24
Սամվել Կարապետյանին վերագրվող դրվագներից մեկով առկա է քրեական  հետապնդումը բացառող հանգամանք․ պաշտպան
26.05.2026 | 18:18
Միրզոյանը պարզաբանեց` ինչ է նկատի ունեցել «ծնգըլ արեցիք» ասելով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 18:10
ՀՀ-ն և ԱՄՆ-ն նոր փաստաթղթեր ստորագրեցին // Շոյգուն պնդում է՝ ՀՀ տարածքի վրա հարձակում չի եղել․ ԼՈՒՐԵՐ
26.05.2026 | 18:05
«Ղազինյանը ձևն ասեց, ասում ա զանգեց, ավելորդ բան ասեց՝ անջատեք»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 18:00
Էնցո Մարեսկան պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ․ Ֆաբրիցիո Ռոմանո
26.05.2026 | 17:51
ԵՄ-ն կանչել է Բրյուսելում ՌԴ դեսպանին՝ Կիևը լքելու վերաբերյալ դիվանագետներին ուղղված Մոսկվայի կոչից հետո
26.05.2026 | 17:45
ԱՄՆ-ն և Հայաստանը համագործակցելու են հազվագյուտ հանածոների մատակարարման շղթաների ուղղությամբ
26.05.2026 | 17:40
Մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական,երբ կիսում ենք տեսլականը մեր ապագայի վերաբերյալ․ Ռուբիո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում հայտարարեց, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել նախագահ Դոնալդ Թրամփի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսլականին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։
Ռուբիոն նշեց, որ իր համար պատիվ է Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախաստորագրել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ այդ համաձայնությունը ամենախոշոր քայլերից մեկն է տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Ռուբիոն ընդգծեց, որ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP նախագծով, և Վաշինգտոնը շարունակում է զարգացնել հարաբերությունները տարբեր ուղղություններով։ Նրա խոսքով՝ նախագահ Թրամփի երկրորդ պաշտոնավարման շրջանի կարևոր ժառանգություններից մեկը լինելու է հենց այս համագործակցությունը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարեց, որ կողմերը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն, որը սահմանում է երկկողմ հարաբերությունների նոր շրջանակը։ Ըստ Ռուբիոյի՝ այդ փաստաթուղթը նոր ուղի է բացում, որից օգուտներ կստանան ինչպես հայերը, այնպես էլ ամերիկացիները։

Մանրամասները՝ տեսանյութում։