Ծիծեռնակաբերդի խճուղու տարածքի օտարման գործով նախկին պաշտոնյաներ են մեղադրվում

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Դատախազությունը Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել Ծիծեռնակաբերդի խճուղու տարածքի 2017 թվականի օտարման գործընթացում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթը։ Ըստ վարույթի՝ պետությանը պատճառվել է ավելի քան 529 միլիոն դրամի վնաս։

«Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/2 շենքի թիվ 296 հասցեում գտնվող՝ 1719.96 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքը և դրան հարակից 0.1030 հա չկառուցապատված հողամասը 2017 թվականին Հայաստանի Հանրապետությանը օտարելու գործընթացում թույլ տրված չարաշահման վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Դ.-ն, 2014 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի ապրիլի 16-ը զբաղեցնելով ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը և հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնատար անձ, ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը՝ հովանավորելով իրեն և Վ.Պ.-ին պատկանող ու իրենց կողմից փաստացի ղեկավարվող «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը։

Մասնավորապես՝ Հ.Դ.-ն, մի խումբ անձանց հետ հանցակցությամբ, խաբեության եղանակով խուսափել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության ունեցած վարկային պարտավորության մասնակի մարումից՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 529 միլիոն 533 հազար դրամի վնաս, ինչպես նաև դրդել է պաշտոնատար անձանց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն։

Քրեական վարույթով հիմնավորվել է նաև, որ Ա.Ս.-ն, 2011 թվականի հունիսի 22-ից մինչև 2018 թվականի մայիսի 12-ը զբաղեցնելով ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Հ.Դ.-ի հետ ունեցած հարաբերություններով պայմանավորված, վերջինիս օգտին գործողություններ կատարելու շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին՝ պետության համար անզգուշությամբ առաջացնելով 529 միլիոն 533 հազար դրամի չափով ծանր հետևանքներ:

Ա.Ա.-ն, 2017 թվականին զբաղեցնելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ՀՀ կառավարության նիստի ընթացքում չի ներկայացրել առարկություններ և համաձայնություն է տվել պետական կարիքների համար ձեռք բերել այնպիսի գույք, որը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին՝ այդպիսով նպաստելով «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերության գույքային դրության բարելավմանը։

Վերոնշյալ գործողությունների հետևանքով պետությունը զրկվել է «ԴԻ Ընդ Էյջ Գրուպ» ՍՊ ընկերությանը տրամադրված 10 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկից ընդհանուր 529 միլիոն 533 հազար դրամը ստանալու հնարավորությունից։

2026 թվականի ապրիլի 7-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Հ.Դ.-ի նկատմամբ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը դրդելու համար, Ա.Ս.-ի և Ա.Ա.-ի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Երկու այլ անձի՝ Ա.Կ.-ի և Ա. Թ.-ի նկատմամբ, դատախազը հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ խարդախություն կատարելուն օժանդակելու, փաստաթուղթ կեղծելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար:

Դատախազը 2026 թվականի մայիսի 25-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության»,- ասված է հաղորդագրությունում։