Գեղակերտում հավաքի մասնակցելու դիմաց 15 հազար դրամ են բաժանել․ ՆԳՆ

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

Քրեական ոստիկանության տվյալներով՝ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչը կուսակցություններից մեկի ներկայացուցչի հովանավորչությամբ համագյուղացիներին գումար է տվել՝ ապրիլին Երևանում կազմակերպված հավաքին մասնակցելու համար։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում երկու անձ ձերբակալվել է, կատարվել են խուզարկություններ։

«Մայիսի 22-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչ Ծաղկալանջ գյուղի բնակիչ 37-ամյա մի տղամարդու հովանավորչությամբ Գեղակերտ գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը նյութապես շահագրգռել է համագյուղացիներին՝  մասնակցել ապրիլին մայրաքաղաքում կազմակերպված հավաքին։

Պարզվել է, որ 36-ամյա գեղակերտցին հինգ համագյուղացու տվել է 15 հազարական դրամ։

Նույն օրը վեցն էլ հրավիրվել են Մարզային վարչություն, որտեղ իրավապահների բացատրական աշխատանքի արդյունքում հաստատել են օպերատիվ տեղեկության իսկությունը։

Հետագա գործողություններով քրեական ոստիկանները պարզել են, որ 36-ամյա գեղակերտցին, նույն անձի հովանավորչությամբ և նույն նպատակով, շահագրգռել է նաև այլ համագյուղացիների։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 23-ին կատարվել են խուզարկություններ։ Գեղակերտի 32-ամյա բնակչի տանը հայտնաբերվել է առանց փաստաթղթերի որսորդական հրացան, իսկ 34-ամյա մի գեղակերտցու տանը՝ կանեփանման զանգված։

Ծաղկալանջի բնակիչ 37-ամյա և Գեղակերտի բնակիչ 36-ամյա տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորման միջնորդությամբ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։