Դատախազությունում թեժ գիծ է գործարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների համար

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության, քվեարկության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու և հրատապ հարցերին արձագանքելու նպատակով։

«2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ տեղեկությունների ստացման, հանրության հետ անմիջական հաղորդակցությունն ապահովելու և ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից բարձրացված հրատապ հարցերին արձագանքելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ (010) 511-527 հեռախոսահամարով։

Թեժ գիծը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 7-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից-18:00-ն, իսկ քվեարկության օրը՝ շուրջօրյա։

Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաև ընտրական գործընթացում ներգրավված բոլոր անձանց և կազմակերպություններին՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցագործությունների վերաբերյալ որոշակի և փաստական տվյալներ ունենալու դեպքում դրանք փոխանցել ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործարկված թեժ գծի միջոցով կամ հաղորդումն ուղարկել ՀՀ դատախազության պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected] կամ անանուն հաղորդում ներկայացնել azdararir.am կայքի միջոցով։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով՝ Գլխավոր դատախազությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ընտրության և դրան նախորդող օրվա ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ հաղորդումները գրանցելու, ուսումնասիրելու, ստուգելու, ըստ ենթակայության ուղարկելու, դրանց քննարկման նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու և այդ ոլորտում Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։