Ուկրաինան 400 քառակուսի կմ տարածք է վերադարձրել` ռուսական ուժերի համար Starlink-ի արգելափակումից հետո

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Այս տարվա սկզբին հակագրոհի արդյունքում ուկրաինական ուժերը վերադարձրել են Ռուսաստանի կողմից վերահսկվող շուրջ 400 քառակուսի կիլոմետր տարածք, այն բանից հետո, երբ SpaceX-ի Starlink շարժական ինտերնետային տերմինալների հազարավոր սարքեր անհասանելի են դարձել ռուսական զորքերի համար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ Պատերազմի նախարարության հետախուզական վարչության զեկույցին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկար ժամանակ հուսալի և հասանելի Starlink արբանյակային կապի համակարգը մեծ առավելություն էր Ուկրաինայի զինված ուժերի համար: SpaceX-ն արգելափակել է Ռուսաստանի մուտքը համակարգ, այն այլևս չէր գործում ՌԴ տարածքում:

Սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ ռուսները դեռևս գտնում էին տերմինալներ ձեռք բերելու եղանակներ, հիմնականում դրանք երրորդ երկրներից գնելով միջնորդների միջոցով: Անցյալ դեկտեմբերին հաղորդվել էր Starlink-ով հագեցած անօդաչու թռչող սարքերի՝ ուկրաինական ուժերի դեմ օգտագործման առաջին դեպքերի մասին։

Ըստ Bloomberg-ի, սակայն, Ռուսաստանի ռազմական կարողությունները «զգալիորեն թուլացել են» այն բանից հետո, երբ Ուկրաինայի իշխանությունները փետրվարին միջոցներ ձեռնարկեցին Starlink-ի հազարավոր տերմինալներ շարքից դուրս բերելու համար։

Ուկրաինայի կառավարությունը «սպիտակ ցուցակ» էր գործարկել՝ թույլ տալով երկրում գործել միայն ստուգված և գրանցված Starlink տերմինալները, իսկ մյուս բոլորն անջատել՝ չգրանցված տերմինալները արգելափակելու վերաբերյալ SpaceX-ի հետ համաձայնության գալուց հետո։

Արդյունքում գրանցվել էր առաջնագծում ռուսական հարձակումների թվի նվազում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի