ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. «Մենք պառլամենտական երկիր դարձանք, որ երկիրը ղեկավարի պառլամենտը, ոչ թե անձը»․ Ժիրայր Դադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

«Տարիներ շարունակ տարբեր առաջարկներ լինում էին, ոգևորվում էինք, հետո ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում։ Այս նոր առաջարկվող շենքը շատ լավ տարածք է, սակայն բավական ժամանակ է պահանջում, որպեսզի փաստաթղթավորվի, նորից նախագիծ արվի։  Բայց սրա համար էլ են միջոցներ հարկավոր։ Համաձայնությունը կա, բայց թե  երբ կունենանք թատրոնի շենք ի վերջո, դեռ պարզ չէ»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ժիրայր Դադասյանը։

«Մենք պառլամենտական երկիր դարձանք, հենց այն նկատառումով, որ երկիրն իսկապես ղեկավարի պառլամենտը, ոչ թե անձը։ Բայց մենք հիմա մեկ անձին փոխարինում ենք մեկ այլ անձով, այսպես անձերը կգան կգնան, էլի մենք չենք կարող ստեղծել այն խումբը մարդկանց, ովքեր պիտի ղեկավարեն երկիրը, և համարժեք հեղինակություն կվայելեն և երկրի ընթացքը պայմանավորված չի լինի մեկ անձի որոշմամբ»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։

Ժիրայր Դադասյանը կարծում է, որ  ոչ միայն սխալ է դաշտը տարանջատել սևերի- սպիտակների, այլև՝ աննորմալ է. «Այս տարանջատումները լարում են առաջացրել քաղաքացիների մոտ և անտեսանելի սպասումով մարդը սպասում է չգիտի, թե ինչին։ Երբեք չես կարող կանխատեսել, թե վաղը քաղաքական դաշտում ինչ շրջադարձ կարող է լինել»։

Ռեժիսորը չի հասկանում, թե ինչու են ներկա ղեկավարներին անընդհատ համեմատում նախկին իշխանության հետ: «Այդ համեմատությունն արդեն իսկ ոչնչացնում է այսօրվա քայլերը։ Եթե պիտի համեմատվեր, էլ ինչի էր արվում այս ամեն ինչը։ Իմաստ չեմ տեսնում դրա մեջ։ Նախկինը վաղուց արդեն չկա, բայց մենք պետք է վախենանք ավելի սարսափելի իրավիճակում հայտնվելուց։ Դա շատ ավելի լուրջ խնդիր է»,- համոզված է նա։

«Նույնիսկ քաղաքապետի ընտրությունների ժամանակ ես չտեսա մի մոտեցում, որն ուղղված է ապագա քաղաքին, թե ինչպիսին պիտի լինի քաղաքը 20 տարի հետո»,- նշեց Ժիրայր Դադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Մնացականյան