Կուզեի տեսնել ՀՀԿ-ականների ուղիղ շփումն ընտրողների հետ. Հակոբ Սիմիդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Իշխող ուժի քաղաքականությունն է մարդկանց հետ պարբերաբար շփվելը: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոյեմբերի 24-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին՝ ասաց Տարածքային  կառավարման և զարգացման փոխնախարար, ՔՊ անդամ Հակոբ Սիմիդյանը:

«Օգտագործելու ենք օրենքով սահմանված երթեր անցկացնելու իրավունքը: Քաղաքական ուժերը կարող են նույն գործիքներն օգտագործել, իսկ մեր դեպքում երթեր, հանրահավաքներ անցկացնելը նորույթ չեն: Հերթական անգամ քաղաքացիների հետ շփվելու առիթ է»,- նշեց ՔՊ անդամը:

Մեր դիտարկմանը՝ ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը չեն ողջունում մինչ քարոզարշավի մեկնարկը իրենց այդ նախաձեռնությունը, Սիմիդյանը հակադարձեց. «Ես այսօր քայլում էի և տեսա՝ որոշ թեկնածուներ ևս փակցրել են իրենց նախընտրական պաստառները, այսինքն՝ ինչպես մենք, այնպես էլ մյուս ուժերը իրացնում են օրենքով սահմանված իրենց իրավունքները»:

Հակոբ Սիմիդյանը պնդեց՝ իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառման որևէ դրսևորում չկա: Հակադարձելով այն մեղադրանքներին, որչ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ այցելության ընթացքում ըստ էության քարոզչություն է իրականացրել, մեր զրուցակիցը հիշեցրեց՝ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո հաճախ է մարզեր այցելում:

«Գնացել է մարզեր, գնում է և անպայման գնալու է՝ անկախ ընտրական գործընթացներից: Վարչական լծակի կիրառման մասին խոսելն ինձ համար հասկանալի չէ, եթե ասում են՝ վարչական լծակ է կիրառվել, պետք է ասեն՝ կոնկրետ ոնց»,- շեշտեց Հակոբ Սիմիդյանը:

Անդրադառնալով արդեն քաղաքական մյուս ուժերի կողմից քարոզարշավի անցկացման մեխանիզմներին՝ Հակոբ Սիմիդյանն ասաց՝ իրեն շատ հետաքրքիր կլիներ ՀՀԿ-ականների ուղիղ շփումներն ընտրողների հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան