Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Լուրեր

16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձն Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ․

«Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ, 1919 թվականի մայիսի 16-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման առաջին իսկ տարում, Նախարարների խորհուրդը որոշում ընդունեց Երևանում համալսարան հիմնելու մասին։ Իր պետականությունը դժվարությամբ վերականգնած երկիրը, չնայած ծայրահեղ սուղ պայմաններին, իր առաջին իրավական ակտերից մեկով հիմնադրեց համալսարան։ Սրանում ամփոփված է այն բանաձևը, որով Հայաստանը կանգուն է մինչ օրս. պետականությունն ու կրթությունը ծնվում են միասին, և մեկի ամրությունը ծառայում է մյուսի ամրությանը։

Ուսանողի օրը Հայաստանում պարզապես երիտասարդության տոն չէ. այն ամենամյա հիշեցում է այն մասին, որ լուսավոր միտքը մեր պետության բովանդակաստեղծ և կազմարար միավորն է։ Ժառանգելով այդ մտադրությունը և նախաձեռնությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այսօր ևս որդեգրել է կրթության միջոցով սեփական քաղաքացիների հզորացման հետևողական քաղաքականությունը՝ համոզված լինելով, որ կիրթ և կարողունակ քաղաքացին հզորացնում է պետությունը և նպաստում վերջինիս առջև դրված առաջնահերթ նպատակների իրականացմանը։

Բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխման ճանապարհին արդեն իսկ շատ բան է արվել, և այդ փոփոխությունները ոչ թե մակերեսային են, այլ համակարգային։ Այսպիսով, 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ուժի մեջ մտավ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որը հետխորհրդային ժամանակաշրջանում առաջին անգամ մեկ շրջանակի մեջ է միավորել ակադեմիական և գիտահետազոտական համակարգերի կառավարումը։

Ընթացիկ բարեփոխումները մեզ մոտեցնում են նաև ավելի ներառական և ավելի հասանելի կրթական համակարգի, որտեղ, շնորհիվ նոր կրթաթոշակային քաղաքականության, բավարար առաջադիմությամբ ուսանողը միջոցների բացակայության պատճառով դուրս չի մնա կրթական գործընթացից։

Վերջիվերջո, այս փոփոխությունները բերում են սովորողներին ավելի ճկուն կրթական համակարգ՝ թույլ տալով հարստացնել իրենց կրթական ուղին Հայաստանի ներսում և դրանից դուրս ակադեմիական շարժունության, կրեդիտների կուտակման և միկրոորակավորումների ձեռքբերման գործուն մեխանիզմներով։

Բարձրագույն կրթության բովանդակությանը զուգահեռ՝ փոխվում է նաև բարձրագույն կրթության ֆիզիկական միջավայրը՝ ի դեմս «Ակադեմիական քաղաք» նախագծի, որն արդեն առաջին փուլում՝ 2030 թվականին, հնարավորություն կընձեռի ուսանողներին սովորելու առաջատար սարքավորումներով վերազինված ընդարձակ տեխնոլոգիական կլաստերում և օգտվելու տարածքում տեղակայված ակադեմիական և մշակութային ենթակառուցվածքներից, մինչև 3600 ուսանողի հյուրընկալելու տարողություն ունեցող ուսանողական կացարաններից։

Ներկայիս ուսանողների մի մասը կհասցնի սովորել այդ միջավայրում, իսկ լավագույնները կդասավանդեն և հետազոտություններ կիրականացնեն այնտեղ։

Պետական աջակցությամբ ստեղծվել և գործունեություն են ծավալում 13 երիտասարդական կենտրոններ, մինչև 2026 թվականի տարեվերջ կվերազինվեն և կվերագործարկվեն ևս 6 երիտասարդական կենտրոններ, որոնց առաքելությունն է՝ դառնալ ոչ ֆորմալ կրթության, գաղափարների իրագործման, համայնքային զարգացման և ստեղծագործ մտքի խթանման կարևոր հարթակներ:

Որակյալ ենթակառուցվածքների, առաջատար կրթական ծրագրերի, միջազգային համատեղ լաբորատորիաների, երիտասարդական միջավայրերի ստեղծումն այն կայուն հիմքն է, որն ուսանողին ու երիտասարդին մղում է ապրելու և արարելու Հայաստանի Հանրապետությունում՝ զգալով պետությունը որպես հենարան»,-նշվում է հայտարարության մեջ: