Ի՞նչ անենք, ՀՀԿ-ին զոռով փողոցում կանգնեցնե՞նք․ Փաշինյանը՝ ընտրությունների անհավասար պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հանրապետական կուսակցությունը 20 տարի այնքան բան է արել, որ հիմա կարող է փողոցով չկարողանա նույնիսկ քայլել, դրա պատասխանատո՞ւն էլ ենք մենք»,- այսօր՝ նոյեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ երկրում բոլորի անվտանգությունն ապահովված է, և որևէ մեկը փողոց դուրս գալու խնդիր չունի:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հավասար մրցակցային պայմանների հետ կապված մտահոգությունների մասին հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Արդեն անհավասար են պայմանները. քաղաքական ուժեր կան, որ կարող են փողոցում կանգնել, քարոզչություն անել, քաղաքական ուժեր կան, որ չեն կարող դա անել։ Հիմա ի՞նչ անենք, զոռով տանենք հանրապետականներին փողոցում կանգնեցնե՞նք»։

Վարչապետի պաշտոնակատարը նաև վստահեցրեց, որ ընտրությունների ընթացքում ոչ մի ապօրինի լծակ չի օգտագործվելու:

Ընտրությունների արդյունքներից սպասելիքների և ընդդիմության մասին հարցին էլ Փաշինյանը պատասխանեց. «Տրամադրությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունների արդյունքները լինելու են այնպիսին, որ Հանրապետականն ասելու է՝ վարչական ռեսուրսը չարաշահվել է: Ժողովուրդն է որոշելու՝ ով լինի ընդդիմություն, ով լինի իշխանություն, ով ընդհանրապես դուրս մղվի քաղաքական դաշտից: Որ պահին ժողովուրդը կորոշի, որ մենք չպետք է լինենք իշխանություն, մենք չենք լինի իշխանություն: Եվ մենք նաև իշխանությունը կորցնելուց հետո նույն ժպիտով Երևանի փողոցներով քայլելու ենք և քարոզչություն անենք»:

 

Մանրամասները՝ տեսանյութում