«Որոշ հարցերում թերացել ենք»․ Մ․ Հայրապետյանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերված գումարի չափի մասին

Լուրեր

20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 12:56
Ճապոնիան հաջողությամբ սարք է ուղարկել Մարսի արբանյակ, որը պետք է հողի նմուշներ վերցնի
20.10.2026 | 12:45
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 12:34
Զելենսկին Ռուբիոյի հետ Starlink-ի և բալիստիկ հրթիռային հարձակումների մասին նախազգուշացումների հարցեր է քննարկել
Բոլորը

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար  Մխիթար Հայրապետյանի համոզմամբ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված գումարի չափը կապված է մի շարք խնդիրների և կազմակերպչական հարցերի հետ։

Նախարարի պաշտոնակատարը ընդունում է՝ իրենք էլ որոշ հարցերում թերացել են և չեն կարողացել տեղավորվել ժամանակի մեջ։

«Եթե համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշի հետ, ապա վստահ եմ, որ համապատասխան հետևություններ են արվելու։ Հետագայում նաև որոշակի  կառուցվածքային փոփոխություններ կլինեն հիմնադրամում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայրապետյանը՝ նշելով, որ այս հարցում հարկավոր են խորքային փոփոխություններ ընդհանուր տրամադրությունը փոխելու համար։

Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն 2018»-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամին այս տարի նվիրաբերվեց 11 մլն 103 հազար 633 դոլար։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանը պետք է նաև հստակ ձևակերպի հետևյալ հարցը՝  իսկ ի՞նչ է Հայաստանը տալու սփյուռքին։

«Օրինակ՝ ինչպե՞ս կարելի էր տասը տարվա ընթացքում X համայնքի հետ գոնե մեկ տեսակապ չկազմակերպել, մարդիկ այնքան են ոգևորվում՝ մի կողմից դու ուրախանում ես, որ կարողացել ես այդ տեսակապը կազմակերպել, մի կողմից՝ գիտակցում, թե ինչքան բացթողումներ են եղել»,- ասաց Հայրապետյանը՝ շեշտելով, որ Հայաստանը սփյուռքին  էլ իր աջակցությունը պետք է հայտնի, որն անպայման իր դրական ազդեցությունն է ունենալու, իսկ սփյուռքի հետ հարաբերություններն էլ առողջացնելու ու նոր որակի բերելու խնդիր ունեն։