Միջադեպ ՔՊ քարոզարշավի ժամանակ․ կա ձերբակալված անձ

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Պաշտոնական քարոզարշավի 5-րդ օրը միջադեպ է տեղի ունեցել Շենգավիթում, որտեղ քարոզչական հանդիպում էր անցկացնում ՔՊ-ն։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես են իրավապահները բերման ենթարկում տղամարդուն, իսկ նրա հարազատները պնդում են, որ վերջինը դիմադրություն չի ցուցաբերում, և ոստիկանների գործողությունները բռնի են։

ՆԳՆ ոստիկանությունից Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Թե, մասնավորապես, ինչ է ասել բերման ենթարկված քաղաքացին, ՆԳՆ-ից չեն հայտնում։

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Արամ Հարությունյանն է տեսանյութ տեղադրել, որտեղ քաղաքացին, մինչ բերման ենթարկվելը, կոշտ ու վիրավորական արտահայտություններով դիմում է Նիկոլ Փաշինյանին՝ ներկայանալով որպես «շենգավիթցի Արտակ» և հայտարարում է, որ սպասում է վարչապետին Շենգավիթում։

«…էդ թռածներիդ կուտոկին հավաքի, արի Շենգավիթ»,- ասում է նա տեսանյութում։

Նա օգտագործում է սպառնալից և վիրավորական ձևակերպումներ՝ ասելով, որ վարչապետին Շենգավիթում «հաճելի ձևերով» են դիմավորելու։ Միաժամանակ տղամարդը կասկած է հայտնում, թե վարչապետը կգա այդ վայր։

 

Արփի Հակոբյան