ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակում։ Նա ընդգծել է քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, փոխկապակցվածության և վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը՝ նշելով, որ ԵՄ-ն Հայաստանի համար ոչ միայն գործընկեր է, այլև խաղաղության, ժողովրդավարության և հնարավորությունների տարածք։

ԱԳՆ-ի հրապարակած փոխնախարարի ելույթի սղագրությունը՝ ստորև․

«Ձերդ գերազանցություններ,
Հարգելի՛ գործընկերներ,
Սիրելի՛ հյուրեր,
Սիրելի՛ քաղաքացիներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Եվրոպայի օրվա կապակցությամբ կազմակերպված այս միջոցառմանը։

Եվրոպայի օրը խաղաղության, միասնության, համերաշխության և ընդհանուր արժեքների տոնն է։ Այն հիշեցում է, որ Եվրոպան միայն աշխարհագրական տարածք չէ. այն առաջին հերթին արժեքների և սկզբունքների շուրջ ձևավորված համայնք է, որտեղ մարդու արժանապատվությունը, ժողովրդավարությունը, ազատությունն ու համագործակցությունը հանդիսանում են համատեղ ապագայի հիմք։

Խորհրդանշական է, որ այս տարի Եվրոպայի օրը Հայաստանում նշվում է «Հայաստան-ԵՄ. ավելի մոտ, քան երբևէ» խորագրի ներքո։ Եվ իսկապես, այսօր Հայաստանը և Եվրոպական միությունը միմյանց ավելի մոտ են, քան երբևէ՝ թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ տնտեսական համագործակցության, և թե՛ մարդկանց միջև ձևավորվող և առավել զարգացող կապերի առումով։

Այս տարվա տոնակատարությունը Հայաստանի համար ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ տեղի է ունենում Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովից ընդամենը մի քանի օր անց։ Այդ օրերին Երևանը դարձավ Եվրոպական քաղաքական երկխոսության կարևոր կենտրոն՝ ի ցույց դնելով Հայաստանի աճող դերակատարությունը որպես երկխոսության և գործընկերության վստահելի հարթակ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը վերահաստատեց խաղաղության, համագործակցության և համերաշխության շուրջ ձևավորված ընդհանուր տեսլականը։ Իսկ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը նշանավորեց մեր հարաբերությունների պատմության կարևոր հանգրվաններից մեկը՝ արտացոլելով գործընկերության աննախադեպ խորությունը և ապագային միտված համատեղ օրակարգը։

Այսօր Հայաստանը հետևողականորեն առաջ է մղում խաղաղության և փոխկապակցվածության իր տեսլականը։ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն, ինչպես նաև «ԹՐԻՓՓ» ծրագիրը միտված են տարածաշրջանում նոր հնարավորությունների ստեղծմանը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման միջոցով։ Ուրախալի է, որ այս ուղղությամբ ևս նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման համար, ինչի վկայությունն է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրված փոխկապակցվածության գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Կարևոր առաջընթաց է արձանագրվել նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում։ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված առաջին գնահատման զեկույցը վերահաստատեց Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների լրջությունն ու քաղաքական հանձնառությունը։ Այն, որ գնահատումն իրականացվել է աննախադեպ կարճ ժամկետում, խոսում է թե՛ ընթացող բարեփոխումների ինտենսիվության, թե՛ արդեն իսկ ձեռք բերված շոշափելի արդյունքների մասին։

Թերևս, Հայաստան-ԵՄ հարաբերությունների կարևորագույն հիմքը մարդիկ են։ Կրթության, մշակույթի, երիտասարդական փոխանակումների, գիտության, նորարարության և գործարարության ոլորտներում ձևավորվող կապերը մեր գործընկերությունը դարձնում են իրական, շոշափելի և մարդկանց առօրյայում զգալի։

Հայաստանի և հայ ժողովրդի համար Եվրոպական միությունը լոկ գործընկեր չէ։ Այն նաև խաղաղության, ժողովրդավարության, համագործակցության և հնարավորությունների տարածք է։

Սիրելի՛ ներկաներ,

Այսօր, երբ աշխարհը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների, առավել կարևոր է պահպանել այն արժեքներն ու սկզբունքները, որոնք միավորում են մեզ։ Համոզված եմ, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունը շարունակելու է զարգանալ՝ նպաստելով խաղաղության, կայունության և բարօրության ամրապնդմանը թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ դրանից դուրս։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Եվրոպայի օրվա կապակցությամբ:

Շնորհակալություն»։