Ցանկացած հարցում պետք է Երևանն ու Բաքուն պայմանավորվեն. Մարիա Զախարովան՝ Ադրբեջանի նախաձեռնության մասին

Լուրեր

06.08.2026 | 11:35
Խնդիր ունենք. միջպետական ճանապարհներին խցանումները սովորական են դարձել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանը կողջունի ցանկացած նախաձեռնություն՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, սակայն հակամարտության կողմերն իրենք պետք է համաձայնության հասնեն: «Սպուտնիկի» փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով գերիների փոխանակման առնչությամբ Ադրբեջանի նախաձեռնությանը:

«Մոսկվան կսատարի կողմերի ցանկացած համաձայնություն, որոնք ուղղված կլինեն հիմնական խնդրին՝ հակամարտության կարգավորմանը: Սակայն պայմանավորվածությունները ենթադրում են փոխադարձ համաձայնություն: Նախաձեռնությունը կարելի է ողջունել, բայց այն պետք է իրականացվի միայն բոլոր կողմերի համաձայնությամբ»,- նշել է Զախարովան:

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել էր գերիներին փոխանակել «բոլորին՝ բոլորի հետ» սկզբունքով: Պաշտոնական Երևանն էլ հայտարարում է, որ Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ չկան, այլ կան դիվերսանտներ:

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպում կազմակերպելուն: Զոհրաբյան-Մամեդյարով հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին Միլանում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում: