Քոչարյանը 1999-ի հոկտեմբերի 26-ին անգլիական թագուհի էր, 27-ից հետո դարձավ ՀՀ-ի լիիրավ բռնապե՞տ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:43
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոններում հայտնաբերվել են կեղծված պիտանիության ժամկետով «Կինդեր» քաղցրավենիքներ
06.11.2026 | 17:34
Ալիևը կնոջ հետ այցելել է Արցախ, մասնակցել բնակավայրերի և նոր գործարանի բացմանը
06.11.2026 | 17:33
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
06.11.2026 | 17:25
Ապագան ցույց կտա. Կադաստրի ղեկավարը` Արծվաշենը «աջ ու ձախ տանելու» մասին
06.11.2026 | 17:17
Գազը մինչև մարտ չի կարող թանկանալ. Մեսրոպ Մեսրոպյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 17:07
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Պարոն Արծվիկ Մինասյանը կոչ է անում մեզ դիտարկել այն վարկածը, ըստ որի՝ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել է թուրք-ադրբեջանական տանդեմը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Ես ճիշտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել այն վարկածը, ըստ որի՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում տրվել է անսահմանափակ իշխանություն։ Որովհետև եկեք համաձայնենք, Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի հոկտեմբերի 26-ին անգլիական թագուհի էր, իսկ հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին և այդպես շարունակ դարձավ Հայաստանի լիիրավ բռնապե՞տ։ Շատ լավ, դիտարկենք այդ տարբերակը։

Դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին անգլիական թագուց վերածել է բռնապետի, որը հետագայում 10 տարի հետո էլ Հայաստանի մայրաքաղաքում այնպես արեց, որ կամ իր հրամանների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որ 10 հոգի սպանվեց։

Ժողովուրդ ջան, ո՞վ է սպանել այդ 10 հոգուն։ Անուշ Քլոյանը նստած է, Գոռ Քլոյանին ո՞վ է սպանել։ Թուրք-ադրբեջանական տանդե՞մն է եկել Երևանի կենտրոնում սպանել, այլմոլորակայիննե՞րն են սպանել, բոլշևիկնե՞րն են սպանել, ո՞վ է սպանել այդ մարդուն»,- հարց ուղղեց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։