Վեդիում անչափահաս քույրերին առնչվող գործով երկու անձի ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վեդիում անչափահաս քույրերին առնչվող գործով երկու անձի՝ Ա.Ե.-ի և Դ.Ա.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՔԿ-ից։

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ): Այս մասին Factor.am-ին տեղեկացրել էին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Երեխաներին փորձել են ուժով, համոզելով նստեցնել մեքենան»,- փաստաբան Վարդուհի Էլբակյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ իրականացված ենթադրյալ սեքսուալ բնույթի բռնությունների դեպքին։ Նա խիստ քննադատել է իրավապահ համակարգի և սոցիալական ծառայությունների աշխատանքը՝ պնդելով, որ երեխաների շահերը պատշաճ չեն պաշտպանվել։ Նրա խոսքով՝ գործով ամիսներ շարունակ չեն իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ, և մինչև այժմ կալանավորված անձինք չեն եղել։

Փաստաբանը նաև նշել է, որ դեպքի վերաբերյալ հանրությունը տեղեկացել է լրագրողական հրապարակումից հետո, իսկ տուժած ընտանիքը, լինելով սոցիալապես խոցելի, չի գտնվել համապատասխան պետական մարմինների ուշադրության կենտրոնում։

Էլբակյանի խոսքով՝ իրավիճակը հանգեցրել է նաև ինքնադատաստանի դեպքի․ երեխաների հորեղբայրը հարձակվել է ենթադրյալ կասկածյալներից մեկի վրա և այժմ ինքն է ձերբակալված, մինչդեռ գործով անցնող անձինք երկար ժամանակ մնացել են ազատության մեջ։