19-ամյա վարորդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վ.Մ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 19-ամյա տղայի նկատմամբ, որը վերջերս խոշոր ավտովթարի պատճառ էր դարձել։

Պարզվել էր, որ նրա վարորդական վկայականը չի գործել, իրավունքը կասեցված է եղել։ Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես է Վարդան Մարկոսյանը  խոսում վարորդներից ինչ-որ մեկին «նվաստացնելու» մասին, Mercedes-Benz CLS մակնիշի մեքենան սկսում է վարել մեծ արագությամբ և վտանգավոր մանևրից հետո բախվում 53 երթուղին սպասարկող ավտոբուսին։

Մեքենան բախվել է նաև «Տոյոտա» և «Յագուար» մակնիշի մարդատարների,  անցել բաժանարար գոտու բետոնե պատնեշը և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Քրեական վարույթ նախաձեռնվել էր նախ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հոդվածով, ապա՝ տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը կասեցված վիճակում վարելու համար։ Երկու վարույթները միացվել են իրար։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ  նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։