Երեխաներին փորձել են ուժով, համոզելով նստեցնել մեքենան․ փաստաբանը՝ Վեդու աղմկահարույց դեպքի մասին

Լուրեր

03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երեխաներին փորձել են ուժով, համոզելով նստեցնել մեքենան»,- փաստաբան Վարդուհի Էլբակյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ իրականացված ենթադրյալ սեքսուալ բնույթի բռնությունների դեպքին։ Փաստաբանը խիստ քննադատության է ենթարկել իրավապահ համակարգին և սոցիալական աջակցության մարմիններին՝ նշելով, որ երեխաների շահերը պաշտպանված չեն։

Բանախոսը նշեց, որ թեև ինքը իրավապաշտպան է, սակայն այս դեպքի պարագայում անմեղության կանխավարկածի մասին խոսելն արդեն իսկ նպատակահարմար չի համարում։ «Սա այն դեպքն է, որի մասին խոսելիս անմեղության կանխավարկածի մասին հիշատակելը գուցե ինձ քարկոծման ենթարկի, բայց ես պատրաստ եմ դրան։ Մենք գործ ունենք երեխաների լավագույն շահի կոպտագույն խախտման հետ»,- հայտարարեց Էլբակյանը։

Ըստ փաստաբանի՝ դեպքի մասին հանրությունը տեղեկացել է լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակումից։ Խոսքը Վեդի համայնքում բնակվող, սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող ընտանիքի երկու անչափահաս քույրերի մասին է, որոնք պարբերաբար ենթարկվել են սեքսուալ բնույթի բռնությունների։

Վարդուհի Էլբակյանը ներկայացրեց գործի ժամանակագրությունը՝ ընդգծելով իրավապահների դանդաղկոտությունը։ Առաջին քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 12-ին՝ 15-ամյա աղջկա նկատմամբ կատարված գործողությունների մասով։ Հաջորդ վարույթը նախաձեռնվել է ապրիլի 22-ին։

«Փետրվարի 12-ից մինչև մայիսի 6-ը մենք չունենք ոչ մի ձերբակալված կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ։ Եթե քննչական և դատախազական մարմինները տեղում լինեին, ապա ապրիլի 22-ի դեպքը 17-ամյա աղջկա նկատմամբ չէր լինի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ գործով անցնող երեք անձինք դեռևս վկայի կարգավիճակում են և ազատության մեջ։

Ըստ Էլբակյանի՝ գործով չեն կատարվել անհետաձգելի քննչական գործողություններ. չեն իրականացվել խուզարկություններ, դեպքի վայրի զննություններ, չեն առգրավվել հեռախոսները, որոնցում առկա են եղել ձայնագրություններ և հաղորդագրություններ։ Նույնիսկ դատահետքաբանական փորձաքննություններ չեն նշանակվել պատշաճ ժամկետներում։

Փաստաբանը հաստատեց տեղեկությունն այն մասին, որ երեխաների հորեղբայրը, տեսնելով, որ պետությունը չի պաշտպանում իր զարմուհիներին, ինքնադատաստան է տեսել ենթադրյալ մանկապիղծներից մեկի՝ Դավիթ Այվազյանի նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

«Հորեղբայրը տեսնելով, որ պետական մարմիններից պաշտպանություն չկա, որոշել է ինքը դատաստան տեսնել։ Արդյունքում, հիմա հորեղբայրը ձերբակալված է, իսկ ենթադրյալ հանցագործներին ոստիկանության բաժնից «գուրգուրանքով» տուն են ուղարկել»,- վրդովմունք հայտնեց Էլբակյանը։

Բանախոսն իր խոսքում մեղադրեց նաև Վեդիի քաղաքապետարանին և խնամակալության մարմիններին։ Նրա խոսքով՝ 5 երեխա ունեցող և բազմաթիվ խնդիրներ ունեցող այս ընտանիքը երբևէ չի եղել պատշաճ հաշվառման և ուշադրության կենտրոնում։ «Փետրվարից մինչ օրս ոչ մի սոցիալական աշխատող չի այցելել այս ընտանիքին»,- փաստեց նա։

Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի արձագանքին՝ Էլբակյանը նշեց, որ միայն 4 օրվա բարձրաձայնումից հետո է ՄԻՊ-ը հանդես եկել կարճ հայտարարությամբ, որի բովանդակությունը դեռևս հստակ չէ՝ արդյո՞ք դատապարտվում են երեխաները, թե՞ հանցագործները։