Միկել Արտետա․ «Բոլորս միասին պատմություն կերտեցինք»

Լուրեր

17.08.2026 | 13:00
36 տարեկանում մահացել է դերասանուհի Հեյդեն Պանետիերը
17.08.2026 | 12:55
«Բոքսի գնացողներ էլ կան, շատ ինքնավստահ տանձիկ ունեցողներ էլ կան մեր մոտ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:52
Եվս 3 հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԵԱ-ի 1/4 եզրափակիչում են
17.08.2026 | 12:42
Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ
17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
Բոլորը

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից ու եզրափակիչի ուղեգիր նվաճելուց հետո կիսվել է տպավորություններով։

«Անհավանական երեկո էր։ Մենք բոլորս միասին պատմություն կերտեցինք։ Ես երջանիկ եմ բոլոր նրանց համար, ովքեր ներգրավված էին այս ամենում։ Տրիբունաներն առանձնահատուկ կերպով էին աջակցում մեզ։ Այսօր մարզադաշտը յուրահատուկ էր։ Մենք հասկանում էինք, թե որքան կարևոր է դա յուրաքանչյուրի համար։ 20 տարվա ընթացքում մենք պատմության մեջ երկրորդ անգամ հասել ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։

Այս մակարդակում յուրաքանչյուր մրցակից շատ բարդ է։ «Աթլետիկոն» անհավանական թիմ է, նրանք հիանալի պայքարեցին։ Յուրաքանչյուր իրավիճակում լուծում էին գտնում, յուրաքանչյուր մեր քայլին պատասխան ունեին։ Դիեգո Սիմեոնեն կատարել է հիանալի աշխատանք։ Հաշվի տարբերությունը նվազագույն էր, բայց այսօր այն մեր օգտին էր»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Արսենալը» նախորդ անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացել է 2006 թվականին։ Եզրափակիչի մյուս ուղեգիրը մայիսի 6-ին կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» ու ֆրանսիական ՊՍԺ-ն։ Կիսաեզրափակիչի առաջին խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն տնային հաղթանակ է տարել 5։4 հաշվով։