ԱՄՆ-ն փորձում է Հայաստանին «պոկել» Ռուսաստանից․ Stratfor

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

ԱՄՆ-ն մտադիր է ավելացնել ճնշումը Ռուսաստանի սահմանների վրա, դրանց ամբողջ երկայնքով՝ Արևելյան Եվրոպայից մինչև Հարավային Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Այս մասին գրում է ամերիկյան Startfor վերլուծական գործակալությունը։ Startfor-ի կանխատեսման համաձայն՝ Վաշինգտոնի ճնշումները Մոսկվայի վրա հաջորդ տարիներին ավելի աճելու են։

«Մոսկվայի վրա ճնշում գործադրելու կարևոր էլեմենտներից մեկն էլ ԱՄՆ-ի հարաբերությունների խորացումն է խորհրդային նախկին հանրապետությունների հետ՝ Արևելյան Եվրոպայից Կովկաս և Կենտրոնական Ասիա։ Ռուսաստանի վերելքն ու անկումը, որպես տարածաշրջանային ու համաշխարհային տերություն, պատմականորեն կախված է եղել այս տարածքները վերահսկելու կարողությունից։ Եվ այս պետությունները կարևոր դեր են խաղացել ԱՄՆ ռազմավարության մեջ ընդդեմ Ռուսաստանի։ Եվ քանի որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև լարվածությունը աճում է, հետևաբար այս սահմանամերձ պետությունները կդառնան հիմնական թատերաբեմը ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության»,- նշում են հոդվածի հեղինակները։

Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ հոդվածի հեղինակները նշում են, որ Վաշինգտոնը կենտրոնացնելու է իր ուշադրությունը Հայաստանի կառավարության հետ կապերի ամրապնդման վրա։

«Ավանդաբար Հայաստանը ամենամտերիմ դաշնակիցներից մեկն է, այս երկիրը անդամակցում է ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին։ Բայց վերջին ամիսներին, երբ իշխանության եկավ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական լարվածություն առաջացավ։ ԱՄՆ-ն հույս ունի օգտագործել այս լարվածությունը՝ սեպ խրելու Հայաստանի և Ռուսաստանի միջև, ինչպես արդեն փորձել են անել։ Այս մասին վկայում է անցյալ ամիս ԱՄՆ նախագահի անվատանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցը, երբ նա խոսեց Հայաստանին զենք վաճառելու ԱՄՆ հետաքրքրության մասին։ Մոսկվան իր հերթին Բոլթոնի առաջարկը դիտարկեց որպես ուղիղ մարտահարվեր, քանի որ հիմա Հայաստանին զենք վաճառելու մոնոպոլիան Ռուսաստանինն է և այս փոքրիկ պետությունում ունի 5000 զինծառայող։ Չնայած Հայաստանը վերջնարդյունքում չի հրաժարվի Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունններից, բայց նրանց միջև քաղաքական տարաձայնությունները ԱՄՆ-ին կարող են հնարավորություն տալ Մոսկվայի շրջապատից պոկել կարևոր դաշնակցի»,- գրում են հոդվածի հեղինակները։

Խոսելով Ադրբեջանի մասին՝ հոդվածագիրները նշում են, որ Ադրբեջանի վրա ԱՄՆ ուշադրությունը հատկապես մեծ է Իրանին ճնշելու տեսակետից։ «Ադրբեջանի հարաբերություններն իր հարավային հարևանի հետ կլինեն ավելի լարված, քանի որ այդ երկրի կառավարությունը փորձելու է պահպանել արտաքին քաղաքական բալանսը՝ մասնակցելով ԱՄՆ-ի՝ Իրանին զսպելու գործողություններում»,-նշվում է հոդվածում։