Մակրոնը` Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
05.05.2026 | 10:08Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանելով հայ-ֆրանսիական ռազմավարական գործընկերությանը վերաբերող Factor TV-ի հարցին, ասաց, որ կամրապնդեն հարաբերությունները:
Մակրոնը նշեց նաև ուղղությունները։ «Մենք կամրապնդենք մեր հարաբերությունները պաշտպանության և անվտանգության, տնտեսության և նորարարության, մշակույթի և կրթության ոլորտներում։ Այնպես որ, սա շատ համապարփակ ռազմավարական գործընկերություն է»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:
Հյուրանոցի դիմաց նրան քաղաքացիներ էին սպասում. Մակրոնը լուսանկարվեց, նաև իր մակագրությունը թողեց իրեն մոտեցած տղայի գրքի վրա:
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան