Մակրոնը խոստացել է զբաղվել. անհետ կորածի հայրը նամակ է փոխանցել Ֆրանսիայի նախագահին
Հասարակություն
05.05.2026 | 09:44
44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հայրը` Լիպարիտ Թովմասյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրենք անհետ կորածների ծնողների անունից վաղ առավոտյան նամակ են փոխանցել Ֆրանսիայի նախագահին:
Նամակով Էմանուել Մակրոնից խնդրել են միջնորդել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև մոտ բարձրաձայնի անհետ կորած և բռնի անհետացած տղաների հարցը։ «Ասաց` կզբաղվենք էս հարցով»,- նշեց Լիպարիտ Թովմասյանը:
Արփի Հակոբյան