Հայաստանի և Արցախի ՔՀԿ-ները նամակ են հանձնել ԵՄ դեսպանությանը՝ Արցախի էթնիկ զտումների հարցով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, «Հարմոնիա» շուշեցի կանանց ՀԿ-ի նախաձեռնությամբ, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԵՄ դեսպանատան մոտ։ 

Նրանք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ հանձնակատարներին ուղղված նամակ են հանձնել, որի տակ ստորագրել են 23 կազմակերպություններ։

Նամակում հասարակական գործիչները դատապարտում են 2023 թ․ սեպտեմբերի 19-ից հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումները և «միջազգային հանրության անտարբերությունը»։ Հայտարարության հեղինակների պնդմամբ՝ Արցախի հայաթափումը քաղաքական դավադրության արդյունք է, որն իրականացվել է մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով։

Ակցիայի մասնակիցները կոչ են արել Եվրոպական միությանը ցուցաբերել քաղաքական կամք, հավատարիմ մնալ մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին և քայլեր ձեռնարկել Արդարադատության միջազգային դատարանի վճիռների իրականացման ու արդարության վերականգնման ուղղությամբ։ 

Նրանք շեշտել են, որ առանց արցախահայության իրավունքների վերականգնման, տարածաշրջանում խաղաղության մասին խոսույթն ընդամենը քողարկում է կատարված հանցագործությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։