Օգնություն ենք խնդրում` կոչերի փոխարեն գործեն. անհետ կորածների հարազատները համալիրի դիմաց են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 10:56
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը՝ հայկական ֆուտբոլի խնդիրների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:48
Միրզոյանը Ռումինիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաների հասանելիության ընդլայնումը
17.11.2026 | 10:36
Թափառող շների հարձակումների խնդիրը սրվել է, իսկ տուժածների վնասի փոխհատուցման հարցը չի լուծվում․ ՄԻՊ
17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
Բոլորը

Անհետ կորած զինծառայողների հարազատները Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են գտնել և վերադարձնել իրենց որդիներին։ Ընդգծում են, որ իրենց գործողությունը քաղաքական բնույթ չունի և օգնության կոչ է։

«Մտածում ենք, որ կարող է ինչ-որ բան փոխվել։ Չգիտեմ` վեց տարի սպասում ենք»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, որի որդին անհետ կորած է համարվում 44-օրյա պատերազմից հետո, հույս ունի, որ տղան ողջ է և Բաքվում է:

Տարեց տղամարդը, որի որդին նույնպես անհետ կորած է 44-օրյա պատերազմից հետո, հույս է հայտնում, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպական միության երկրների ղեկավարները, որոնք այժմ Մարզահամերգային համալիրում են, կարող են դերակատարում ունենալ հարցի լուծման համար:

«Եթե մարդկային մոտեցում ունենան, իհարկե կարող են։ Ամբողջ աշխարհում խոսում են իրավունքներից, ազատությունից, բայց մենք արդեն քանի տարի է` սպասում ենք մեր երեխաներին»,- ասաց նա։

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց: «Մենք չենք ուզում, որ սա դառնա քաղաքական հարց։ Մենք սիրում ենք մեր երկիրը և չենք ցանկանում որևէ բիծ լինի դրա վրա։ Մեր պահանջը մեկն է՝ վերադարձնել մեր երեխաներին։ Մենք ակնկալում ենք ոչ թե միայն հայտարարություններ, այլ կոնկրետ գործողություններ՝ մարդասիրական բոլոր նորմերին համապատասխան»,– ասաց նա:

Մանրամասները` տեսանյութում: