Մշակութային կոռուպցիա՞․ Երևանում հայտնաբերվել է Մինաս Ավետիսյանին վերագրվող կեղծ կտավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Կանադան խուսափեց պարտությունից Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.06.2026 | 23:23
Մարկո Ռուբիոն Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորել է ռուս ժողովրդին և վերահաստատել Ուկրաինայում խաղաղության հասնելու հանձնառությունը
12.06.2026 | 23:06
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
12.06.2026 | 22:47
Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը
12.06.2026 | 22:29
ԲՀԿ-ի ձայներն ավելացել են 147-ով, ՔՊ-ինը` 1148-ով. վերահաշվարկի արդյունքները հայտնի են
12.06.2026 | 22:23
Հայաստանը պատրաստվում է 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի երիտասարդական առաջնությանը․ քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերը
12.06.2026 | 22:09
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատանքը, կլինեն նոր բացահայտումներ․ ՆԳ նախարար
12.06.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին կալանավորելու որոշում է կայացվել. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
12.06.2026 | 21:34
Ադրբեջանում թալիշների նկատմամբ համակարգված խտրականություն է․ ՀՀ-ի հետ կապերի համար դատապարտված թալիշ հետազոտողը՝ Բաքվի դատարանում
12.06.2026 | 21:19
Հունիսի 15-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.06.2026 | 21:04
Պուտինը նշել է Ուկրաինայի պատերազմին մասնակցող ռուսական զորքերի թիվը
12.06.2026 | 20:47
Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն Ալբանիայում շքեղ հանգստավայր է կառուցում․ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել
12.06.2026 | 20:32
Ապարանի ջրամբարը կարող է ամբողջությամբ լցվել․ հնարավոր են հեղեղային ջրահոսքեր. ՆԳՆ ՓԾ
12.06.2026 | 20:21
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
12.06.2026 | 20:13
Facebook-ում լայնածավալ խափանումներ են գրանցվել
Բոլորը

Արվեստի գործերի կանադահայ հավաքորդ Արտո Թավուկչյանը երազում էր ձեռք բերել Մինաս Ավետիսյանի կտավներից մեկը: Վերջապես Հայաստանում գտել էր մեկին, որն ունի։ Կտավը կոչվում էր «Ամառը Ջաջուռում»։ Բայց որոշ ժամանակ հետո Ֆեյսբուքում Արտո Թավուկչյանը գրում է, որ հանդիպել է խարդախի, կտավը Մինասինը չէ։ Փորձաքննությունների ազգային բյուրոյի մշակութաբանական արժեքների բաժնի պետ Էմիլ Ավանեսովը համաձայն չէ՝ կտավը Մինասինն էՙ և դա հաստատել է հանճարեղ նկարչի ընտանիքը, անձամբ՝ որդին;

«Ինքը վստահ է, որ էդ գործն ինքը գիտի, և մեր բոլոր փորձագետները, ես մենակով չեմ արել դա, մենք հաստատում ենք և հետո Շահեն Խաչատրյանին էլ ենք ցույց տվել, ինքն էլ է հաստատում, որ դա Մինաս Ավետիսյանի աշխատանքն է։ Լավն է, վատն է, հարցի մյուս կողմն է, բայց ես պնդում եմ մեր տված եզրակացությունը՝ միանշանակ դա Մինաս Ավետիսյանի ոչ այդքան լավ աշխատանքներից մեկն է։ Ե՛վ գունային լուծումը, և՛ կոմպոզիցիոն ամեն ինչը համապատասխանում է Մինաս Ավետիսյանի վրձնին»,- պնդում է փորձագիտական ազգային բյուրոյի բաժնի պետ Էմիլ Ավանեսովը։

Նա վստահեցնում է, որ կտավը փորձաքննության է ենթարկվել 2016 թվականին, և իրենք հանգել են այն եզրակացության, որ «Ամառը Ջաջուռում» գործը Մինասը նկարել է Լենինգրադից վերադառնալուց հետո և որ այն մեծ նկարչի վաղ շրջանի գործերից է, և ոչ ոք չի կարող բյուրոյի եզրակացությունը կասկածի տակ դնել:

«Եթե դուրս ա եկել մեր մոտից, ուրեմն դա 100 տոկոսով Մինաս Ավետիսյան է, և ուրիշի կարծիքներն ինձ բացարձակ չի հետաքրքրում»,- ասում է պարոն Ավանեսովը։

Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մեկ այլ մարմին՝ մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնը կասկածողներից մեկն է։ Այնտեղ ասում են՝ այդ կտավը Մինասի հետ կապ չունի, նկարիչն ուղղակի «Ամառը Ջաջուռում» վերնագրով գործ չունի, սա կեղծ կտավ է:

«Անգամ կեղծիքը կարելի է անել որակով։ Այսինքն, մենք այստեղ գործ ունենք այնպիսի անմակարդակ, ինքնուս, անորակ գործի հետ, որ անգամ ծիծաղելի էր վերագրել Մինաս Ավետիսյանին, ընդ որում՝ թվագրված 61 թվով, իսկ դա Միասն Ավետիսյանի ամենածաղկուն վերելքի շրջանն էր»,-պարզաբանում է մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Սարգսյանը։

Նկարի տիրոջը տիկին Սարգսյանը չի ուզում բացահայտել, ստեղծագործությունն արդեն գտնվում է դատական մարմինների ուշադրության ներքո։

«Ճիշտ այսպիսի կոմպոզիցիա Մինաս Ավետիսյանի գեղարվեստական ժառանգության մեջ չկա։ Այսինքն՝ սա միանգամայն հորինած, մտացածին, շատ-շատ հեռավոր կերպով իբր նմանեցրած Մինաս Ավետիսյանի հայտնի սյուժեների մոտիվներին, բայց իրականում որևէ կապ չունի Մինասի ձեռքի հետ, հետևաբար այստեղ խնդիրը ստորագրության մեջ է»,- ասում է տիկին Սարգսյանը։

Եթե Մինասի ստորագրությունը չլիներ կտավի վրա, ըստ տիկին Սարգսյանի, այս նկարը կարելի էր ընդունել որպես Մինասի ազդեցությամբ կամ նրա գունային մտածողությունն ունեցող նկարչի գործ, բայց սա բոլորովին նոր գործ է:

«Նկարը 61 թվին չի կարող արված լինել, մեր եզրակացության մեջ գրված է, սա էլ տեխնիկա-տեխնոլոգիական անալիզը ցույց է տվել, բավական թարմ ներկաշերտ է՝ 1990-2000 թվականներ, մեր փորձագետը նշել է՝ արհեստականորեն հնեցված, այսինքն, հին պաստառին նմանեցված տեխնիկական տեքստիլ է օգտագործվել, ոչ թե հին կտավ»,- մանրամասնում է փորձագետը։

Տիկին Սարգսյանը չի ուզում մեկնաբանել փորձաքննությունների ազգային բյուրոյի տված եզրակացությունը այս կտավի վերաբերյալ, բայց խոստովանում է, որ նրանց հնարավորություններն իր կենտրոնը չունի․ «Ես մեծագույն ցավ եմ ապրում, վրդովմունք եմ ապրում, և մեր ամբողջ կոլեկտիվն է ցնցված այս նախադեպից, որ տիրապետելով հանդերձ բավական լուրջ սարքավորումների, բոլորը դա գիտեն, հայտնի է, որ այդ կենտրոնը ֆինանսավորվում է ԱՄՆ կողմից։ Եվ ուրեմն հնարավոր է եղել այդ բյուրոյից այսպիսի խնդրահարույց եզրակացություն դուրս գա, իբր դրական»։

Կտավի իրական տերն առայժմ չի ուզում մեկնաբանել ստեղծված վիճակը։ Նա մտածում է հետագա գործողությունների մասին։

Մհեր Արշակյան