Ով էր ներկել ավանակին․ ֆեյք զեբրի պատմությունը զայրացրել է կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:30
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղ առավոտյան լրագրող Գագիկ Շամշյանը Կենդանաբանական այգու հարակից տարածքից տեսանյութ էր հրապարակել և գրել, թե զեբրը դուրս է եկել վանդակից ու փախել։ Իսկ կենդանաբանական այգու աշխատակիցներն ու մի քանի քաղաքացի, ըստ shamshyan.com-ի, բռնել են «զեբրին» և փորձում են վերադարձնել նրան վանդակ։

Ավելի ուշ պարզվեց, որ Կենդանաբանական այգու հարակից տարածքում հայտնված «զեբրն» իրականում զոլավոր ավանակ է։ Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն առաջինը գրեց այդ մասին՝ նշելով, որ կատարվածը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։

Կենդանաբանական այգին դատապարտեց կենդանուն ներկելը և նման իրավիճակում հանրայնացնելը՝ ընդգծելով, որ քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ։ 

Օրվա երկրորդ կեսին պարզ դարձավ, որ ZEYRO նախաձեռնությունն էր կազմակերպել ավանակին ներկելը։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, թե ամեն ինչ իրականացվել է կենդանու տիրոջ համաձայնությամբ, վերահսկվող պայմաններում, օգտագործվել են էկոլոգիական, կենդանու համար անվտանգ ներկեր։ 

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, իրավապաշտպան Նարե Արամյանի դիտարկմամբ՝ որպես կատակ ներկայացվում է մի գործողություն, որը դուրս է ողջամտության սահմաններից։ Նրա խոսքով՝ կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն, որը օրինակ կլինի, թե ինչ չի կարելի անել քաղաքային միջավայրում և կենդանու նկատմամբ։ 

IT ոլորտում գործունեություն ծավալող այս ընկերությունն իր էջերում հաճախ օգտագործում է զեբրի՝ արհեստական բանականությամբ ստեղծված կերպարը՝ որպես բրենդի խորհրդանիշ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան