Եկեղեցու՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի գործով 154 մլն դրամի հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է

Լուրեր

02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.07.2026 | 09:06
ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
02.07.2026 | 06:06
ԱԱ-2026. ԱՄՆ-ի հավաքականը շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին միջնորդել է հայցվոր Գևորգ եպիսկոպոս Սարոյանից (ավազանի անունը՝ Արման Սարոյան) պահանջել հակընդդեմ ապահովում 154 միլիոն դրամի չափով՝ եկեղեցու հնարավոր վնասների հատուցման նպատակով։

Հիշեցնենք՝ Սարոյանը հունվարի 15-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ եկեղեցու՝ Մասյացոտնի թեմի առաջնորդին պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ի հայրապետական տնօրինությունն անվավեր ճանաչելու և որպես հետևանք թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու պահանջների մասին:

Դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարվել է՝ պարտավորեցվել է եկեղեցուն և այլ անձանց առանց խոչընդոտի ապահովելու Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պաշտոնավարումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև գործով եզրափակիչ դատական ակտ կայացնելը: Արգելվել է եկեղեցուն իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Սարոյանին, որպես Մասյացոտնի թեմի առաջնորդ, իրականացնելու իր իրավասություններն ու պարտականությունները, այդ թվում նաև՝ թեմի ֆինանսական հաշիվների (միջոցների) տնօրինումը և թեմի ֆինանսական գործարքների իրականացումը։

Եկեղեցու ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը իր միջնորդության մեջ նշել է, որ ապրիլի 4-ի դրությամբ թեմի՝ «Արդշինբանկ»-ում բացված հաշվին առկա են՝ 14,5 միլիոն դրամ, 9 հազար դոլար, 3800 եվրո և 29.900 ռուբլի։ «Արարատբանկ»- ի հաշվեհամարին ապրիլի 1-ի դրությամբ առկա են՝ 124 միլիոն 660 հազար դրամ և 130 դոլար։

Բանկը եկեղեցուն տեղեկացրել է, որ ապրիլի 1-ին ՀԱՍԵ Մասյացոտնի թեմի հաշվից կատարվել է 15,1 միլիոն դրամի ելքագրում։

«․․․Ստացվում է, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի կարգավիճակից զրկված Արման Սարոյանը այս պահին թեմի բանկային հաշիվները տնօրինում է բացառապես հայցի ապահովման միջոցների շրջանակում, և եթե դատարանը հետագայում սույն քաղաքացիական գործի վարույթը կարճի կամ հայցը մերժի, ապա կստացվի, որ Արման Սարոյանն ապօրինի կերպով վատնել է ՀԱՍԵ-ի դրամական միջոցները։ Նշված հնարավոր վնասների հատուցման համար անհրաժեշտ է հայցվորից պահանջել ապահովում 154 միլիոն դրամի չափով»,-նշվում է միջնորդության մեջ։

Դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, որոշել է մերժել այն։

«․․․Հայցի ապահովման միջոցները կիրառվել են այն կանխավարկածով և տրամաբանությամբ, որ հայցվորը պետք է Մասյացոտնի թեմի ֆինանսական հաշիվները (միջոցները) տնօրինի և ֆինանսական գործարքներն իրականացնի «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպության անունից և ի շահ նրա, իսկ հակառակի մասին ապացույցներ պատասխանողը չի ներկայացրել։ Հետևաբար, վերջինիս բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների չափով վնասներ կրելու հնարավորության, ուստի և այդ չափով ապահովում տրամադրելու անհրաժեշտության մասին փաստարկը դատարանն անհիմն է համարում, ինչը ներկայացված միջնորդությունը դարձնում է հիմնազուրկ և մերժման ենթակա»,-նշվում է որոշման մեջ:

Եվգենյա Համբարձումյան