Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 29-30-ը:

«Բացահայտվել է 147 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է.

57 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
11 դեպք՝ հոգեկան ներգործության,
7-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
3 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
2-ական դեպք՝ շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման:
Բացահայտվել են մարդու առևանգման, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, խուլիգանության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, կաշառք տալու, ստանալու կամ միջնորդության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, քրեական ենթամշակույթ կրողին դիմելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հանցանք կատարած անձին աջակցելու, ինքնիրավչության, պետական սահմանն ապօրինի հատելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
3 դեպք՝ խարդախության,
1 դեպք՝ շորթման։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներակայցել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է. անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»։