«Քո արվեստը դպրոցում». 50 արվեստագետ հնարավորություն կունենա կյանքի կոչելու իր նախագիծը

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամփոփվել են ՀՀ մշակույթի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների համատեղ նախաձեռնած «Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի արդյունքները: Ներկայացված նախագծերի և բոլոր դիմողների հետ կազմակերպված հարցազրույցների արդյունքում՝ ընտրվել են կերպարվեստի, գրականության և երաժշտության ոլորտներում ներգրավված 50 արվեստագետ և տեսաբան, ովքեր վիճակահանության արդյունքում հնարավորություն են ստացել կյանքի կոչելու իրենց նախագծերը շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում /յուրաքանչյուր մասնակիցը՝ 30 դպրոցում/:

Նախագծի վերջնական ընտրության հարցում որոշիչ են եղել ներկայացված նախագծի համապատասխանությունը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի բովանդակային և մեթոդական հիմնական չափորոշիչներին՝ նորարարություն, ինտերակտիվ ստեղծագործական մոտեցում, ներառականություն, շարունակականությունն ապահովելու հնարավորություն:

Ներգրավելով դպրոցականներին և ժամանակակից արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը բացառիկ հնարավորություն է ստեղծում վերարժևորելու արվեստի հետ կենդանի հաղորդակցման կարևորությունը ժամանակակից թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև խթանելու միջսերնդային ճանաչողությունը և համագործակցությունը: Ծրագիրը միտված է դպրոցներում այլընտրանքային կրթության նորարարական հարթակ դառնալուն՝ նպաստելով արվեստի միջոցով երեխաների քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորմանն ու զարգացմանը:

Ծրագրի առաջին դաս-հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին` ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Վարդանանց ասպետներ հիմնական դպրոցում, գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա կգտնվեն նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը և ՀՀ կրթության և գիտության նախարարի պատոնակատար Արայիկ Հարությունյանը:

«Քո արվեստը դպրոցում» դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում հաղթած մասնակիցների ցանկ: