Հանրապետության հրապարակում «Գորշ գայլերի» նշանը ցույց տվող օգտատիրոջ լուսանկարը հին է

Լուրեր

05.10.2026 | 13:51
Էստոնիան «արմատական ​​վերախմբավորում» է սկսել՝ զորքերը տեղափոխելով ՌԴ սահմանին ավելի մոտ
05.10.2026 | 13:42
Հայաստանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սկսել են երեխաների աջակցության նոր հնգամյա ծրագիրը
05.10.2026 | 13:36
Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 13:32
Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 13:30
Ցեմենտի դեֆիցիտի առեղծվածը․ արտադրությունն ու ներմուծումն աճել են, իսկ շուկայում պակաս կա 
05.10.2026 | 13:22
«Սկզբունք» շարժումը պահանջում է Փաշինյանի հեռացումը, իսկ 3 նախագահներին առաջարկում է անձեռնմխելիություն՝ քաղաքականությունից հեռանալու պայմանով
05.10.2026 | 13:16
Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ
05.10.2026 | 13:08
Պեկին. Ալինա Չարաևան շարժվում է առաջ
05.10.2026 | 12:57
FlyDubai-ի չվերթի երկրորդ օդաչուն պատմել է, որ ծրագրել էր ինքնաթիռով բախվել Թել Ավիվի Բեն Գուրիոնի օդանավակայանին
05.10.2026 | 12:54
Կրակել են պարեկային ծառայողների վրա // Սերժ Սարգսյանին առնչվող ևս մեկ քրեական վարույթ է հարուցվել․ ԼՈՒՐԵՐ
05.10.2026 | 12:49
Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
05.10.2026 | 12:44
Թեհրանում ընթանում է Միրզոյան–Արաղչի հանդիպումը՝ ընդլայնված կազմով
05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
Բոլորը

Ապրիլի 24-ից հայկական մեդիատիրույթում սկսել է տարածվել թուրք օգտատիրոջ կողմից հրապարակված մի լուսանկար, որտեղ նա ցույց է տալիս «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական շարժման տարբերանշանը։

Իրականում այդ լուսանկարը նոր չէ. այն արվել է 2025 թ. սեպտեմբերին։

2026 թ. ապրիլի 23-ին X հարթակում  Ուղուր Գյուզել անվանումով օգտատերը հրապարակել է լուսանկար, որտեղ նա Հանրապետության հրապարակում ձեռքով ցույց է տալիս «Գորշ գայլերի» նշանը։ Նա լուսանկարին կից գրառում է արել. «Դա հրապարակը չէ՞»։

Նա ցանցերում ներկայանում է որպես քաղաքական մեկնաբան և վերլուծաբան ինչպես նաև թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ, թեև 2024-ին դուրս է եկել կուսակցությունից։

Չնայած օգտատերը լուսանկարը հրապարակել է այս տարվա ապրիլի 23-ին՝ այն արվել է 2025 թ. սեպտեմբերին, երբ նա այցելել էր Հայաստան և վլոգ պատրաստել Երևանի մասին։

Ապրիլի 24-ին X-ում այն լայն տարածում ստացավ հայ օգտատեր Ալին Օզինյանի հետևյալ գրառմամբ. «Կանգնած լինելով Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակում, պարոն Ուգուրը ապրիլի 24-ին իրականացրեց թուրքական ռասիզմի խորհրդանշական գործողությունը։ Նա ո՛չ ծեծի ենթարկվեց, ո՛չ էլ ձերբակալվեց։ Նա հսկայական գովազդ արեց այն մասին, թե որքան հուսալի է Երևանը թուրք զբոսաշրջիկների համար։ Թող երկար ապրի:)»։

Այս գրառումը հավաքել է ավելի քան 68 հազար դիտում։ Նույն օրն այն սկսեց շրջանառվել նաև հայալեզու մեդիայում, այդ թվում՝ Ֆեյսբուքում։ Սոցիալական ցանցում այս լուսանկարի տարածումը հատկապես ակտիվացավ երեկ՝ ապրիլի 26-ին։

Ի տարբերություն Ուղուր Գյուզելի լուսանկարի, որտեղ հստակ երևում էր «Գորշ գայլերի» նշանը, ապրիլի 26-ին մամուլում շրջանառվում էին նաև Քաղաքացու օրվա առթիվ կազմակերպված միջոցառումներից լուսանկարներ, և պնդումներ էին արվում, թե նկարում պատկերված անձինք թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներ են։ Մինչդեռ լուսանկարը ավելի դետալային ուսումնասիրելու ժամանակ պարզ է դառնում, որ պատկերված անձը Հյուսիսային պողոտայում կայացած համերգի ժամանակ ձեռքով ցույց է տվելլ ռոք և մետալ երաժշտության երկրպագուների կողմից լայնորեն կիրառվող տարբերանշանը։ 

Fip.am-ի փաստերի ստուգման հոդվածից հետո, երեկ Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ ֆեյսբուքյան օգտատերը նյութ հրապարակեց՝ պնդելով, թե փաստերը ներկայացվել են ընտրողաբար։ Նրանք ևս ներկայացրել են Ուղուր Գյուզելի հրապարակած լուսանկարը և պնդել, որ նա ապրիլի 24-ին Երևանի Հանրապետության հրապարակում ցույց է տվել «Գորշ գայլերի» նշանը։

Իրականում, ինչպես վերևում նշեցինք, դա նոր լուսանկար չէ, սակայն իրական է և չի արվել ապրիլի 24-ին։ Շփոթմունքն առաջացել է այն պատճառով, որ X հարթակում տվյալ օգտատերը լուսանկարը սկսել է շրջանառել այս տարի։ Հատկանշական է, որ նա լուսանկարը տարածել է ապրիլի 23-ի գիշերը՝ ժամը 23:44-ին. հետևաբար, այն չէր կարող արված լինել ապրիլի 24-ին։

Ուղուր Գյուզելի լուսանկարը հայտնվել է նաև ռուսալեզու տելեգրամյան ալիքներում։ «Sis Masis» ալիքը ապրիլի 26-ին այն հրապարակել է հետևյալ գրառմամբ. «Ինչի՞ է հասցրել երկիրը Փաշինյանը. արդեն իսկ Երևանում թուրք քաղաքական գործիչը թույլ է տալիս իրեն նման ակցիաներ անցկացնել։ Ապրիլի 24-ին թուրքական կուսակցության փոխնախագահ Ուղուր Գյուզելը լուսանկար էր հրապարակել Երևանի Հանրապետության հրապարակից, որտեղ ցուցադրում էր «Գորշ գայլեր» կազմակերպության հետ կապված ժեստը»։

Սկզբնաղբյուրը ռուսական Армянин փակ թելեգրամյան ալիքն է եղել։

Այսպիսով, թեև լուսանկարը իրական է, այն նոր չէ, այն արվել է 2025 թ. սեպտեմբերին՝ Ուղուր Գյուզելի Հայաստան կատարած այցի ժամանակ։

 

Մարիա Խաչատրյան