Ծիծեռնակաբերդ բարձրանալու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել
Հասարակություն
24.04.2026 | 11:12
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու ճանապարհին քաղաքացի է հանկարծամահ եղել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
«Ըստ նախնական տվյալների՝ քաղաքացին հանկարծամահ է եղել, դիակի վրա բռնության հետքեր չկան»,- նշեցին իրավապահ կառույցից։
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Անի Թամրազյան