ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Բրյուսելում ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության ու մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության ներկայացուցիչները ստորագրել են վարչական համաձայնագիր, որը նախատեսում է խորացնել համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ աղետների կանխարգելման, պատրաստվածության, արագ արձագանքման և վերականգնման ուղղություններով։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Համաձայնագիրը քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր փուլ է՝ ամրապնդելով արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման կարողությունները և տեղեկատվության փոխանակումը։

«Վարչական պայմանավորվածության ստորագրմամբ՝ հիմք ենք դնում Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության հետ համագործակցության հետագա ամրապնդման համար», – ընդգծել է Արմեն Ղազարյանը։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է աջակցություն աղետների ռիսկերի կառավարման բոլոր փուլերում՝ կանխարգելումից, պատրաստվածությունից մինչև արձագանք և վերականգնում։

«Առավել դիմակայուն քաղաքացիական պաշտպանության համակարգ կառուցելու գործում Հայաստանին աջակցելու մեր հանձնառությունը շարունակական է, ինչը նպաստում է ոչ միայն Հայաստանի, այլև ավելի լայն իմաստով տարածաշրջանային անվտանգությանը»,- նշել է Մաչեյ Պոպովսկին։

Քննարկվել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ աղետների ռիսկերի նվազեցման` այդ ոլորտում թվային գործիքակազմերի կիրառման, պատրաստվածության, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման ուղղություններով:

Կողմերն անդրադարձել են նաև ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) շրջանակում համագործակցության հնարավորություններին, փորձի փոխանակման և համատեղ գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։

Քննարկվել են վարչական և տեխնիկական համագործակցության խորացման, լավագույն փորձի փոխանակման, ինչպես նաև աղետների ժամանակ համակարգման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։