Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով. Reuters

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Ռուսաստանը նախատեսում է մայիսի 1-ից դադարեցնել նավթի տարանցումը Ղազախստանից Գերմանիա՝ Լեհաստանով անցնող «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով: Reuters-ի տվյալներով՝ երկու երկրներին էլ արդեն ուղարկվել են արտահանման թարմացված ժամանակացույցեր, սակայն հրապարակման պահին Ղազախստանից կամ Գերմանիայից պաշտոնական հաստատում չի եղել, գրում է Current time-ը։

Reuters-ը նավթի մատակարարման դադարեցումը բացատրում է Ռուսաստանի և Գերմանիայի միջև լարվածությամբ՝ Ուկրաինայում ՌԴ-ի պատճառով։ Գերմանիան հրաժարվել է ռուսական գազ գնելուց և ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։ Ավելին, 2022 թվականին Գերմանիան «Ռոսնեֆտ»-ի գերմանական ստորաբաժանումները փոխանցեց տեղական իշխանությունների վերահսկողությանը։

Երկուշաբթի ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտարարել էր Ռուսաստանում Պյատիգորսկում ահաբեկչական հարձակում պլանավորող Գերմանիայի քաղաքացու ձերբակալման մասին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցին՝ արդյո՞ք կդադարեցվի ղազախական նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, պատասխանել է, որ «ոչինչ չգիտի», ուղղորդելով դեպի «համապատասխան ընկերությունները»։

Ղազախստանը նավթ է արտահանում Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, որն անցնում է Լեհաստանով։ Նավթն ուղարկվում է Շվեդտի գերմանական վերամշակման գործարան, որը Եվրոպայում ամենամեծերից մեկն է։ Վերամշակման գործարանն անցել է Ղազախստանից հում նավթի ներմուծման այն բանից հետո, երբ Բեռլինը հրաժարվեց ռուսական նավթ ներմուծել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։

Այս խողովակաշարով տարանցիկ փոխադրումների ծավալներն աճում են․ 2025 թվականի վերջին ծավալները հասել էին 2,146 միլիոն տոննայի, ինչը 44%-ով ավելին է 2024 թվականի համեմատ: Այնուամենայնիվ, մատակարարումները բազմիցս խափանվել են, այդ թվում՝ Ռուսաստանում խողովակաշարի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Այնուամենայնիվ, KazTransOil-ը հայտնել է, որ 2026 թվականի առաջին եռամսյակում Գերմանիա առաքումները հասել են 730,000 տոննայի, ինչը գրեթե կրկնակի ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ղազախական Orda.kz-ը հաղորդում է, որ «Դրուժբա» խողովակաշարով տարանցման հնարավոր դադարեցումը կարող է զգալիորեն ազդել Ղազախստանի նավթի արտահանման եկամուտների վրա: Ըստ «KazTransOil»-ի՝ մատակարարման ներկայիս ծավալները կազմում են ամսական 1,7-1,8 միլիոն բարել նավթ: Մոտավորապես 70 դոլար միջին գնի դեպքում արտահանման հնարավոր կորուստները կարող են հասնել ամսական 120-130 միլիոն դոլարի: Տարեկան կտրվածքով սա կազմում է մոտավորապես 1,4-1,5 միլիարդ դոլար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի