Փաշինյանը փակում է ոչ միայն Արցախի, այլև վերադարձի թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե մենք այսօր ընդունենք նոր Սահմանադրություն և էդ Սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը»,- այսօր այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական ծրագրի երկրորդ հատվածը ներկայացնելիս։

Նա վերահաստատեց նախկին միտքը, որ Ղարաբաղյան շարժման շարունակություն թույլ չի տալու․ «Եթե հղում ենք անում Անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք, այսպես ասած, որդեգրում ենք Արևմտյան Հայաստանի խոսույթը, անուղղակիորեն որդեգրում ենք ծովից ծով Հայաստանի խոսույթը: Ստեղ նրբությունն ինչի՞ մեջ է. եթե մենք էդ խոսույթները որդեգրում ենք, մենք գործնականում բացառում ենք, օրինակ, Արևմտյան Ադրբեջանի խոսույթի դադարեցումը, Արևելյան Թուրքիայի խոսույթի դադարեցումը և այլն»։

Փաշինյանը, սակայն, հակված է փակված համարել ոչ միայն այս էջը, այլև արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։

«Ես ասում եմ՝ այո, մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը, այդ թվում՝ Ղարաբաղի փախստականների շահերից ելնելով, որովհետև լավ, մարդիկ ինչքան պետք է մենք Ղարաբաղի ժողովրդին պահենք պատանդի կարգավիճակում»,- ասաց Փաշինյանը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշում է՝ վերադարձի իրավունքը Նիկոլ Փաշինյանի որոշելիքը չէ։ Նրա կարծիքով՝ եթե նույնիսկ Հայաստանի Կառավարությունը փակում է այդ հարցը, ապա չի կարող փակել միջազգային հարթակներում այդ հարցը բարձրաձայնելու հնարավորությունը։

«Նիկոլ Փաշինյանը չէ, որ պետք է որոշի, թե մեր համար որն է ավելի լավ՝ վերադառնա՞լ, թե՞ փախստականի կարգավիճակում լինել Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանն է, որ մեզ փախստականի կարգավիճակ է տվել»,- հայտարարեց Ստեփանյանը։

Արցախի հայերի վերադարձի հարցը Բաքուն մշտապես կապել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի թեմայի հետ։ Ալիևը պարբերաբար ուղղակի կամ անուղղակի խոսել է այս մասին։ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը, հաշվի առնելով այս իրողությունները, արցախցիների վերադարձի գործընթացը դժվար իրականանալի է համարում։

«Իհարկե, վերադարձի խնդիրը չափազանց բարդ է ու կապված է Ադրբեջանի իշխանությունների իրավազորությունը, Ադրբեջանի քաղաքացիությունը ստանալու հետ, որքանո՞վ է ակտուալ դա արցախցիների համար, ոչ ոք չի կարող ասել»,- ասում է Աթանեսյանը։

«Երանի հիմա էլ քաղաքական պատանդի կարգավիճակով Արցախում ապրեի։ Երեսուն տարի արցախցիներն ապրել են ոչ թե քաղաքական պատանդի կարգավիճակում, այլ ապրել են ազատ հայրենիքում ու մտածելով, որ Արցախը մի օր միանալու է մայր հայրենիքին»,- շեշտում է Գեղամ Ստեփանյանը։

Նիկոլ Փաշինյանը, արցախցիների վերադարձի հարցը փակելու մասին բարձրաձայնելուն զուգահեռ, փոխում է նաև նրանց կարգավիճակի մասին խոսույթը։ 2023-ից 2026 թվակաների ընթացքում Հայաստանի վարչապետի համար բռնի տեղահանված արցախցիները դարձել են փախստականներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան