Ինչո՞ւ է հետաձգվել Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակելու միջնորդության քննությունը

Լուրեր

06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
Բոլորը

ԱԺ նախկին պատգամավոր, արդեն մի քանի ամիս կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը երեկ հետաձգվել է անհայտ ժամանակով։ Այս մասին Factor.am-ին ասաց փաստաբան Արսեն Մկրտչյանը․ «Հաջորդ նիստի օրը չի նշանակվել, մեզ դատարանից պատասխանեցին, որ օրվա հետ կապված իրենք կտեղեկացնեն»։

Մանվել Գրիգորյանի պաշտպանի խոսքով՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Մարինե Մելքոնյանը նիստը հետաձգել է, քանի որ «հրահանգ» չի ունեցել, թե ինչ որոշում կայացնի․ «Իմ կարծիքով, քանի որ ՀՔԾ պետը ասուլիս չէր տվել, վարչապետը «լայվ» չէր մտել, մեր գրավի միջնորդության վերաբերյալ դատավորը չգիտեր` ինչ անել և որոշեց նիստը հետաձգել»։

Փաստաբանից տեղեկացանք, որ Մանվել Գրիգորյանի առանձնատան պահեստից հայտնաբերված տուշոնկաներն ու խտացրած կաթերը, նախնական հաշվարկով, կազմել են 7 միլիոն դրամ, բայց փաստաբանի խոսքով՝ դրանք օդից վերցրած թվեր են և շատ ավելի քիչ գումար պիտի նշվի։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ: ԱԱԾ-ն տեսանյութ էր հրապարակել Մանվել Գրիգորյանի առանձնատանն իրականացված խուզարկությունից, որտեղ հայտնաբերվել էր, որ ապրիլյան քառօրյայի մասնակիցներին ուղարկված սնունդը գեներալ Մանվել Գրիգորյանն օգտագործել է իր կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով։ Հայտնաբերվել էին նաև զինվորներին ուղարկված նամակներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք և զինամթերք։

Լիլիթ Շաբոյան