Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան․ Կոստանյան

Լուրեր

19.04.2026 | 13:50
Հրդեհ Թաիրով գյուղում
19.04.2026 | 13:33
Թրամփի ընկերությունը նախատեսում է Թբիլիսիում Trump Tower երկնաքեր կառուցել 
19.04.2026 | 13:06
Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ
19.04.2026 | 12:45
Հայ ծանրորդները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
19.04.2026 | 12:34
Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.04.2026 | 12:18
Նիկոլ Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ Գյումրիում է, իսկ առավոտյան՝ կառավարական առանձնատանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:55
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ
19.04.2026 | 11:14
Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան․ Կոստանյան
19.04.2026 | 10:53
Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել RAF-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 10:44
Անվտանգության երևանյան 1-ին համաժողովը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 10:31
Փաշինյանը մասնակցում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Աշտարակ–Գյումրի հատվածի բացմանը
19.04.2026 | 10:05
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր
18.04.2026 | 20:30
TikTok-յան քաղաքական պատերազմներ․ ինչպես են ԱԲ-ով կեղծում իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.04.2026 | 20:21
Երևանում փակ կլինեն մի շարք ճանապարհահատվածներ․ Երևանի քաղաքապետարան
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկաման:

Պանելային քննարկման մյուս մասնակիցներն էին Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Քըլըչը:

Հարց. «Խնդրում եմ՝ պատմեք, թե ինչ հնարավորություններ եք տեսնում հարևանների հետ խաղաղության և  շարունակվող դիվանագիտության միջոցով, ինչպես նաև՝ ինչպիսին եք պատկերացնում զարգացող Հարավային Կովկասի ուժը»։

Վահան Կոստանյան. «Շնորհակալություն։ Թույլ տվեք միանալ թուրք գործընկերներին շնորհավորելու խոսքերին համաժողովի գերազանց կազմակերպման կապակցությամբ։

Կցանկանայի նաև անդրադառնալ այն մտքերին, որոնք հնչեցրին Հիքմեթն ու Լևանը՝ հատկապես ընդգծելով, որ այժմ առկա է բոլորովին նոր դինամիկա։ Գիտեք, Հայաստանի և Ադրբեջանի միջև այս նոր դինամիկան տեսանելի է նաև տարբեր ֆորումներում։ Եթե նախկինում, ասենք՝ մեկ կամ երկու տարի առաջ, նույն հարթակում հանդես էին գալիս Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներ, բոլորն ակնկալում էին տեսնել լարված բանավեճ կամ բախում։ Այժմ մենք այստեղ ենք՝ քննարկելու ընդհանուր ապագայի հնարավորությունները, համագործակցությունը և ունենալու իրական երկխոսություն։ Եվ սա շատ խորհրդանշական է, որ նույն տարածաշրջանից չորս ներկայացուցիչներ միասին նստած քննարկում են համագործակցությունն ու այն ապագան, որը միասին են պատկերացնում։

Այսպիսով, կարծում եմ, որ անցյալ տարի Վաշինգտոնում տեղի ունեցած օգոստոսի 8-ի պատմական իրադարձությունը կդառնա շրջադարձային ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար՝ ներառյալ Վրաստանը և Թուրքիան։ Եվ սա ներառական գործընթաց է։

Դուք խոսում եք աշխարհում առկա անորոշությունների մասին։ Եվ ինչ-որ պահի նույնիսկ զարմանալի է մտածել, որ Հարավային Կովկասն այս պահին աշխարհի ամենակայուն տարածաշրջաններից մեկն է, այն դեպքում, երբ ամենուր խաթարված են լոգիստիկ և մատակարարման շղթաները, շարունակվում են պատերազմներ և այլն։ Այսօր Հարավային Կովկասում առկա կայունությունը մեր ամենամեծ մրցակցային առավելությունն է։ Սակայն, օրինակ, մատակարարման շղթաների խափանումները հավերժ չեն տևելու։ Եվ մենք պետք է բավական խելացի ու արագ լինենք՝ իրացնելու այն մրցակցային առավելությունները, որոնք ունենք։

Ինչպես խաղաղության հասնելը պահանջեց քաղաքական խիզախություն և որոշումներ, այնպես էլ այժմ մենք պետք է առաջ շարժվենք նոր, շատ կարևոր քաղաքական որոշումներով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների բացման ուղղությամբ՝ ստեղծելով մեր երկրների միջև լրացուցիչ փոխկապակցվածության, ինչպես նաև դառնալով կամուրջ և անխափան կապ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հեռավոր Արևելքի միջև։

Ի վերջո, կայունությունն ու խաղաղությունը շատ կարևոր հիմք էին այն զարգացումների համար, որոնք, օրինակ, անցյալ տարի ունեցել ենք Ադրբեջանի հետ։

Կարծում եմ՝ Հիքմեթը կկիսի իմ կարծիքը, որ մեր միջև խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի անկախության, ինչպես նաև ինքնիշխանության ամենակարևոր երաշխիքն է»։

(…)

Հարց. «Վահան, ուզում եմ կրկին Ձեզ փոխանցել խոսքը։ Գիտեք, աշխարհում այժմ շատ է ապատեղեկատվությունը, բազմաթիվ են հակամարտությունները և անհամաձայնությունները, բայց այն, ինչ մենք տեսնում ենք Հարավային Կովկասում, համագործակցության դրական օրինակ է։ Խնդրում եմ՝ ներկայացրեք, թե ինչպես են մարդիկ միասին աշխատում կառուցողական ձևով՝ ստեղծելով կայունություն և օգնելով հաղթահարել բաժանարար գծերը»։

Վահան Կոստանյան. «Շնորհակալություն։ Կցանկանայի նաև անդրադառնալ այստեղ հնչած որոշ մտքերին։ Հավանաբար պետք է սկսել նրանից, որ կայունության և խաղաղության կառուցումը պահանջում է ամենօրյա հոգատարություն։ Պետք է ամեն օր ներդրում անել, որպեսզի խաղաղությունն ինստիտուցիոնալացվի, ինչպես մենք Հայաստանում փորձում ենք անվանել այն գործընթացը, որը ներկայում ունենք։

Սակայն նաև կարևոր է, որ մենք կառուցում ենք տնտեսական կապեր։ Արդեն նշվեց, որ մենք սկսել ենք առևտուր Ադրբեջանի հետ։ Հուսով ենք, որ մոտ ապագայում նաև Հայաստանից դեպի Ադրբեջան կսկսենք որոշ ապրանքների արտահանում։

Էներգետիկ անվտանգությունը հնարավոր համագործակցության կարևորագույն բաղադրիչներից է, ընդ որում՝ ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային մակարդակով։ Ինչպես ճիշտ նշվեց, խոսքը վերաբերում է նաև ԹՐԻՓՓ նախագծին, որը Հայաստանը պատրաստվում է իրականացնել ԱՄՆ գործընկերների հետ։

Խոսքը բազմամոդալ փոխկապակցվածության մասին է. երկաթուղիներ, ավտոճանապարհներ, ինչպես նաև էներգետիկ ցանցեր և խողովակաշարեր։ Եվ այստեղ մենք ունենք մեր սեփական շահը՝ դիվերսիֆիկացնելու Հայաստանի էներգամատակարարումը, ինչպես նաև դառնալու տարանցիկ հանգույց Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից եկող էներգակիրների համար, որոնք ուղղվում են դեպի Եվրոպա։

Մենք շահագրգռված ենք նաև Սև ծովի ստորջրյա նախագծով, քանի որ Հայաստանը ներկայում Հարավային Կովկասի երեք երկրներից ամենամեծ կանաչ էներգիայի արտադրողն է, և քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես աշխատում են վերականգնվող էներգիայի կարողություններն ավելացնելու ուղղությամբ՝ մեծ ներդրումներ կատարելով արևային էներգիայի մեջ, ինչպես նաև պլանավորելով կառուցել նոր ատոմակայան և այլն։

Եվ այստեղ համագործակցությունը ԵՄ-ի հետ մեզ համար շատ կարևոր է։ Մեզ համար դա ոչ միայն տնտեսական համագործակցություն է, այլ նաև Հայաստանի ժողովրդի ընտրություն, որը եվրոպական ձգտումներ ունի։ Եվ մենք ներկայում աշխատում ենք տարբեր ուղղություններով՝ սկսելու աստիճանական կամ ոլորտային ինտեգրումը Եվրոպական միության հետ։

Եվ այս առումով, իհարկե, Վրաստանի եվրոպական ապագան նույնպես մեզ համար շատ կարևոր է ինչպես աշխարհագրական, այնպես էլ փիլիսոփայական տեսանկյունից։ Մենք նաև անցյալ տարի ընդունել ենք ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու վերաբերյալ օրենք, որը Հայաստանի կառավարությունն աստիճանաբար իրականացնելու է։

Ապագայում, եթե մեզ հաջողվի դառնալ ԵՄ անդամ պետություն, … և թուրք գործընկերս ժպտում է՝ հաշվի առնելով Թուրքիայի փորձը»։

Հարց. «Այսպիսով Վահան, հենց այդ հարցի շուրջ ուզում եմ Ձեր կարծիքը լսել։ Գիտեմ, որ Աքիֆ բեյը ծիծաղում է, բայց որքանո՞վ է կարևոր ԵՄ-ն ձեզ համար։ Որո՞նք են ձեր հավակնությունները, ձգտումները և ի՞նչ ժամկետներ եք նախատեսում»։

Վահան Կոստանյան. «Այս պահին չեմ կարող խոսել 2028 թվականի ժամանակացույցի մասին, քանի որ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների մեծ մասը։

Մեզ համար ԵՄ ինտեգրման գործընթացն, առաջին հերթին, վերաբերում է բարեփոխումներին։ Դա նաև նշանակում է բարձրացնել երկրի կառավարման և տնտեսության որակն ու ստանդարտները և այլն։ Բայց եթե ապագայում մենք դառնանք ԵՄ անդամ պետություն, ես այս պահին չեմ կարող գնահատել, թե արդյոք Թուրքիան կլինի ԵՄ անդամ պետություն, թե ոչ, սակայն դա նաև կստեղծի լրացուցիչ տնտեսական հնարավորություններ մեզ համար, քանի որ Թուրքիան մաքսային միության անդամ է։ Բայց հուսով ենք, որ մենք այդքան երկար չենք սպասի Թուրքիայի հետ մեր տնտեսական հարաբերությունները զարգացնելու և խթանելու համար։

Հավանաբար վերջին մեկնաբանությունն իմ կողմից՝ նաև կիսվելու այն զգացումով, որը ես ունեցա նախորդ քննարկման ընթացքում. պետք է ընդգծեմ, որ այս պանելային քննարկմանը հանդես եկող բոլոր բանախոսները ապագային նայող, բաց մտքեր ունեն։ Բայց նաև պետք է ընդգծեմ, որ բաց մտքերը պահանջում են բաց սահմաններ։ Եվ հուսով եմ, որ դա մոտ ապագայում կփոխվի»։