Խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակը․ կան բերման ենթարկվածներ 

Լուրեր

07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտնել է, որ բերման են ենթարկվել կուսակցության անդամներ և համակիրներ։ Նա ֆեյսբուքյան էջում նաև հայտնել է, որ խոչընդոտվում է փաստաբանների մուտքը։

Կուսակցության ընտրական ցուցակի 4-րդ համար Դավիթ Ղազինյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրավապահները գործողություններ են իրականացրել կուսակցության Արտաշատի գրասենյակում, բայց ինքը մանրամասների չի տիրապետում։

 

«Չգիտեմ՝ ովքեր են բերման ենթարկվել։ Հիմա գնում եմ՝ պարզեմ»,- ասաց նա։

 

Հարցին՝ արդյոք տեղի ունեցածը կապ ունի՞ նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած՝ բարեգործության արգելքի խախտման մասին ձայնագրության հետ, Ղազինյանը պատասխանեց, որ չի կարող հստակ ասել։

 

«Նախօրեին տարածված ձայնագրությունն էլ, որպես այդպիսին, բարեգործության արգելքի խախտում չէր, էլի: Բայց դե այդպես են իրենք բնորոշում, իրենց այդպես է ձեռք տալիս»,- ասաց Ղազինյանը։

 

Նա պնդեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադիրամը դեռ փետրվարի 8-ից դադարեցրել է ցանկացած աջակցություն՝ հաշվի առնելով օրենսդրական սահմանափակումները։

Մեր դիտարկմանը, թե ձայնագրության մեջ խոսվում է հեռուստացույցի փոխարեն հնարավոր նյութական աջակցության մասին, Ղազինյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել դրա բովանդակությունը՝ չբացառելով նաև անձնական հարաբերությունների գործոնը։

 


«Միգուցե, իրենց անձնական հարաբերությունն է, վերջիվերջո, մարդիկ նաև անձնական հարաբերություն ունեն, չէ՞: Հիմա ևս մեկ անգամ հաստատում եմ՝ ես, օրինակ, առանց բարձրաձայնելու իմ հնարավորությունների չափով ինչ-որ բաներ արել եմ: Բայց փետրվարի 8-ից կանգնեցրել եմ, չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչի մասին էր խոսքը էլի»,- նշեց կուսակցության անդամը։ 

 

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն մի ձայնագրություն էր հրապարակել և հայտնել, որ ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամներ, որոնց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանցից Գոհար Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել կոմիտեն, սակայն սահմանվել է վարչական հսկողություն, մյուս ձերբակալվածի՝ Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանի նկատմամբ ևս կիրառվել է վարչական հսկողություն: Ըստ մեղադրանքի՝ ընտրությունների նշանակվելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների մարտին «բարեգործության անվան տակ մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում»։

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում ընտրությունների կամ հանրաքվեի նշանակման պահից մինչև արդյունքների ամփոփումը թեկնածուներին, կուսակցություններին և նրանց ներկայացուցիչներին ընտրողներին կամ հանրաքվեի մասնակիցներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, ապրանք, արժեթուղթ կամ ծառայություններ տրամադրելու, ինչպես նաև բարեգործությունը քարոզչության հետ զուգակցելու համար։ Օրենքը նախատեսում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկում։

 

Արփի Հակոբյան