Երևանի ճանապարհների այս վիճակի պատճառն այն է, որ քաղաքային իշխանությունները որոշել էին առանձին գործել կենտրոնական կառավարությունից․ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ճանապարհներին փոսերից պատճառված անհարմարությունների մասով հաշվարկ, բնականաբար, չունենք, բայց Երևանի օրինակով կուզեմ մի կարևոր հարցի անդրադառնալ․ ԱԺ-ում այս մասին խոսեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Իրականում, ի՞նչ պատկեր ունենք Երևանում, չնայած այդ պատկերը արագորեն շտկում ենք, այս գործին միացել են նաև Ճանապարհային դեպարտամենտի մեր գործընկերները, հիմնանորոգման, միջին նորոգման աշխատանքներ ենք իրականացնում մայրաքաղաքում, երևի արդեն նկատել եք նաև Իսակովի պողոտայում իրականացվող շինարարությունը։ Երևանում տիրող իրավիճակն այն բանի հետևանք է, որ քաղաքային իշխանությունները որոշում են առանձին գործել կենտրոնական կառավարությունից։ Երևանը դրա օրինակն է։

Նախորդ տարիների ընթացքում Երևանի ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման ուղղությամբ այնքան միջոցներ չեն հատկացվել, համենայնդեպս համայնքի միջոցներով, որովհետեւ դա համայնքի ուղիղ աշխատանքն է, որ Երևանում ունենք այս պատկերը։ Եվ հիմա Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները իրականում ջանում են պատկերը փոխելու մասով, բայց պիտի հասկանանք, որ խոսքը գնում է շուրջ 1500 կմ ճանապարհի մասին,  որի զգալի մասի վրա հիմնանորոգման աշխատանքներ նախորդ 20-30 տարիներին չեն իրականացվել և ճանապարհային ցանցը Երևանում հնամաշ է»,- ասաց Խուդաթյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։