ԱԳՆ կայքում Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու պատճառները նշված չեն եղել, որևէ խմբագրում չի արվել

Լուրեր

15.04.2026 | 23:15
Մրգաշենում սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են. ՔԿ
15.04.2026 | 22:56
ԱԳՆ կայքում Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու պատճառները նշված չեն եղել, որևէ խմբագրում չի արվել
15.04.2026 | 22:48
Մայիսի 3–5-ը Հայաստանում սահմանափակվում են ընդհանուր նշանակության ավիացիոն թռիչքները. Քաղացիացիայի կոմիտեի պարզաբանումը
15.04.2026 | 22:21
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.04.2026 | 22:03
Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» գրաֆիկական աշխատանքը
15.04.2026 | 21:43
Առաջիկա գիշերը Երևանում և մի շարք մարզերում հնարավոր է ցրտահարություն
15.04.2026 | 21:30
Սամվել Կարապետյանը չի կարող ՌԴ-ի հետ «խաթարված» հարաբերություն վերականգնել․ ԱԲ-ն ունակ չէ բանակցելով հարց լուծել․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 21:28
Booking.com-ը տեղեկացրել է հաճախորդներին իրենց անձնական տվյալների արտահոսքի մասին
15.04.2026 | 21:12
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած
15.04.2026 | 20:57
Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը համաձայնել է զենք չուղարկել Իրանին
15.04.2026 | 20:45
Սամվել Կարապետյանը կոպիտ սխալվեց, ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմից խոսեց․ շանտաժով իշխանության գալը սխալ է․ Գարեգին Չուգասզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 20:34
Սամվել Կարապետյանը հրաժարվում է երկքաղաքացիությունից․ միլիարդատերը խոսեց դատարանի դահլիճում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 20:26
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, թե Լիբանանում այսօր գիշեր մեկշաբաթյա հրադադար կսկսվի
15.04.2026 | 20:15
Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին
15.04.2026 | 19:59
Թրամփը հայտնել է, որ Սի Ցզինպինի հետ նամակներ են փոխանակել Չինաստանից Իրանին զենքի մատակարարումների վերաբերյալ
Բոլորը

Լրագրող Թաթուլ Հակոբյանն օրերս ֆեյսբուքում գրառում էր կատարել և հայտնել, որ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում խմբագրում է կատարվել։ Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱԳՆ պաշտոնական կայքում գրված է, թե 2012թ. օգոստոսի 31-ին ՀՀ ԱԱԽ որոշմամբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են, բայց պատճառների մասին ոչինչ նշված չէ։

«Ուզում էի տեղեկանալ՝ դա վրիպա՞կ է, արվել է մեր արևելյան հարևանի պարտադրանքո՞վ, թե՞, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը համարում է, որ մեր ողբերգական պատմության դրվագներից մեկը պետք է սրբագրվի և գրվի նոր պատմություն»,- Արարատ Միրզոյանին ուղղված հարցադրում էր արել Թաթուլ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ 2004 թվականին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացին մասնակցող Գուրգեն Մարգարյանը սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։ Հայ կուրսանտին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցին դատապարտվեց ցմահ ազատազրկման Հունգարիայում, սակայն 2012-ին արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ նրան ներում շնորհվեց և նա հերոսացվեց։

Հունգարիայի այս քայլից հետո Երևանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ։
Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր գրառմամբ ըստ էության ակնարկում է, որ այս դրվագն է հեռացվել ՀՀ ԱԳՆ կայքից։
Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ԱԳՆ-ին և խնդրել պարզաբանել՝ արդյոք ՀՀ ԱԳՆ կայքի «Երկկողմ հարաբերություններ» բաժնում Հունգարիայի էջում խմբագրումներ կատարվե՞լ են, թե՞ ոչ։

Գերատեսչությունից փոխանցել են․«Ի պատասխան ձեր հարցման, ընդգծենք, որ ԱԳՆ պաշտոնական կայքի՝ Հունգարիայի հետ հարաբերությունների մասին բաժնում Ձեր կողմից նշված խմբագրումը երբևէ չի կատարվել. ԱԳՆ պաշտոնական կայքէջի 2019, 2022 և 2023 թվականների արխիվից ստորև ներկայացված լուսանկարները ցույց են տալիս, որ նշյալ տարիներին որևէ տեքստ չի հեռացվել (հարաբերությունների կասեցման պատճառների նշում չի էլ եղել). միայն ավելացվել է ՀՀ ԱԱԽ որոշմամբ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին տեղեկությունը: Հակառակի մասին պնդող կամ ակնարկող գրառումների հեղինակները, հուսանք, ոչ միայն զերծ կմնան կեղծ թեզերի տարածումից, այլև հանրային գրառմամբ կհերքեն իրենց իսկ ստեղծագործած թյուրիմացությունը»։

Factor.am-ը web.archive.org կայքի միջոցով ևս փորձեց ստուգել, թե տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են կատարվել Հունգարիայի էջում։ Այս աղբյուրը ցույց է տալիս միայն 2019 թվականից սկսած փոփոխությունները։ Աղբյուրի համաձայն՝ 2019 թվականից սկսած Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման հատվածը որևէ կերպ փոփոխության չի ենթարկվել։

Factor.am-ը լրացուցիչ դիմեց ՀՀ ԱԳՆ-ին՝ խնդրելով մինչև 2019 թվականի արխիվացումները, կառույցից հայտնեցին, որ կայքի արխիվացումը սկսվել է 2019-ից։

ԱԳՆ պարզաբանման հետ կապված մեկնաբանության համար Factor.am-ը դիմեց Թաթուլ Հակոբյանին։

«Անկախ նրանից, թե որ թվականների արխիվ է ներկայացրել ԱԳՆ-ն, ցավալի է, որ սպանության փաստը տեղ չի գտել համապատասխան էջում։ Այո, գրառման հեղինակը ես եմ, եթե 100 %-ով վստահ լինեի, որ խմբագրում է եղել, հենց այդպես էլ կգրեի։ Ես նշել եմ՝ ինչո՞ւ չի ասվում, թե ինչու է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզում տեղի ունեցել և ինչու՝ վերականգնվել։ Ես ընդամենը ակնարկ եմ արել։ Լավ է, որ ԱԳՆ-ն մեկնաբանություն է տվել և փարատել բոլոր կասկածները»,-նշեց Թաթուլ Հակոբյանը։

Նարեկ Կիրակոսյան